Լրահոս
Օրվա լրահոսը

Շանտաժը որպես գործելակերպ. Դրօշակ

Սեպտեմբեր 23,2014 18:16

Ընդդիմադիր քառյակի վերջին միասնական նիստից հետո կողմերը հայտարարեցին, թե ընթացիկ տարվա հոկտեմբերին նախատեսվող հանրահավաքին, ինչպես եւ վերջինիս հետեւող հանրահավաքներին ՀՅԴ-ն չի մասնակցի: Հանրահավաքներ նախաձեռնող եռյակի ներկայացուցիչները կոռեկտ կերպով հայտարարեցին, թե հարգում են Դաշնակցության դիրքորոշումը եւ պարզաբանեցին, թե սա չի նշանակում, որ ավարտվում է չորս ուժերի համագործակցությունը: Նույն ուժերի ներկայացուցիչներն, իսկ, որպես Դաշնակցության չմասնակցելու հիմնավորում լուսաբանեցին, թե պատճառը ՀՅԴ-ի դրական դիրքորոշումն է սահմանադրական բարեփոխումների նկատմամբ:

Առանց մեկնաբանության էլ դժվար չէ ենթադրել, որ գալիք հանրահավաքների ժամանակ կազմակերպիչները դեմ են արտահայտվելու սահմանադրական բարեփոխումներին (ինչը բավական ժամանակ արդեն իսկ անում են ամենակոշտ ձեւով) եւ այդ պարագայում անհասկանալի, եթե չասենք անհեթեթ, պետք է լիներ նույն հանրահավաքում օրակարգային հիմնական մեկ հարցում հակառակ դիրքորոշում ունեցող կողմերի մասնակցությունը: Ինչպես ասվեց հանրահավաքի կողմնակիցները դիմացինի նկատմամբ պարկեշտ կեցվածքով ներկայացրեցին խնդրի էությունը:

Բայց մենք սխալված կլինեինք, կամ թե բարոյապես փոխված պետք է լինեին մեզ վաղուց լավ ծանոթ ուժերը, եթե այս «ջենթլմենական» պահվածքը պահպանվեր մինչեւ վերջ:

Նշված հայտարարություններին անմիջապես հետեւեցին զանգվածային ցեխարձակումները ՀՅԴ-ի նկատմամբ:

Իհարկե, տեղի ունեցածի համար ոչ հուզվել է պետք եւ ոչ զարմանալ, քանի-որ այս գործելակերպը հին է եւ ծանոթ, ինչպես մեր նորանկախ երկրի ողջ քաղաքական կյանքը:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930