Սեպտեմբերի 20-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի ունեցավ հանդիսավոր երեկո՝ նվիրված ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին: Միջոցառումը կազմակերպել էր Բրիտանահայ համայնքային խորհուրդը՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանության հովանու հերքո:
Ելույթ ունեցան Բրիտանահայ համայնքային խորհրդի ատենապետ Արա Փալամուդյանը և ՀՀ դեսպանության խորհրդական Արա Մարգարյանը, ով ընթերցեց դեսպան Արմեն Սարգսյանի ողջույնի խոսքը՝ ուղղված հանդիսության մասնակիցներին:
Այնուհետև կայացավ համերգ, որին հրավիրված էր հայտնի երգչուհի Ալլա Լեւոնյանը: Ելույթ ունեցավ նաև համայնքային «Աղթամար» պարի համույթը:
Երեկոյին մասնակցում էին հայ համայնքի ներկայացուցիչներ, համայնքային կազմակերպությունների ղեկավարներ և այլ հյուրեր:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ