Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը, գնահատելով կայքերի աշխատանքն, ասաց. «Ես լրագրողներին բացարձակապես չեմ մեղադրում, որ ամեն ինչ անում են կայքի նյութերը ընթերցելի դարձնելու համար, գրավող վերնագրեր են տեղադրում: Լրագրողներին պետք է, որ իրենց կայքերը հաճախակի բացվեն, բայց ամեն ինչ ժամանակի հարց է:
Չե՞ք նկատել, որ հիմա հասարակությունը ավելի ուշադիր է և ավելի քննող հայացքով է նայում ցանկացած հոդվածի, այսինքն, եթե նյութը չունի արդեն առնվազն 70 տոկոսանոց օբյեկտիվ մոտեցում, չի կարդացվում: Անցել են ժամանակները, որ ասենք 20-30-ական թվականների կինոֆիլմերի պես պետք է վազող դինոզավր ցույց տան, որ կինոն նայվի: Կամ վերնագիրը նման լինի շատ սենսացիոն հայտարարության, ոչ, վստահեցնում եմ՝ ընթերցողներին նման հնարքներով այլևս չես խաբի »:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ