Aravot.am-ը Գոշավանքի` Ֆեյսբուքում եւ մամուլում շրջանառվող լուսանկարների վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, Ն. Ս. Օ.Տ.Տ. Գարեգին Բ վեհափառ հայրապետի մամուլի խոսնակ տեր Վահրամ քահանա Մելիքյանից:
«Տավուշի թեմի իշխանության ներքո է գտնվում Գոշավանքը եւ թեմը, կարծում ենք, անհրաժեշտը կտնօրինի, որպեսզի նման տպավորություն չստեղծվի վանք այցելուների մոտ: Մոմերի, սրբապատկերների եւ հոգևոր գրականության վաճառքն արտոնելի է եկեղեցիներում, պարզապես հոգեւոր հովիվները պետք է տեղերում հետևեն, որ այն պատշաճ ձեւի մեջ կազմակերպվի»,-Aravot.am-ին ասաց տեր Վահրամը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ