Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանը»

Սեպտեմբեր 23,2014 17:01

«Վերջին հանրահավաքից երևում է, որ «Ժառանգությունն» էլ է մտել քոչարյանական շվաքի տակ»,-երեկ այսպիսի հայտարարությամբ  հանդես եկավ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մատիրոսյանը զարմացած է, թե ինչպես կարող են նման խոսակցություններ ծավալվել, եթե իրենք անգամ Ռոբերտ Քոչարյանի հարց չեն քննարկել:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մարտիրոսյանը մանրամասեց. «Ժառանգությանը կարող են մեղադրել, որ Պինոչետիի ազդեցության տակ է գտնվում: Իսկ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանը: Ո՞վ է նրա հարցը քննարկել, որ նա կապ ունենա «Ժառանգության» հետ: Ընդհանրապես նման օրակարգ էլ չկա, էլ ո՞ւր մնաց, որ տեղի ունենա: Դա Գյուլնազ տատի հեքիաթներից է: Ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանը, առավել ևս, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այդ հարցին հստակ պատասխանել է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930