Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 22-ին Պրահայի քաղաքապետարանում հանդիպում է ունեցել փոխքաղաքապետ Վացլավ Նովոտնիի հետ:
Կողմերը անհրաժեշտ են համարել կոնկրետ քայլեր ձեռնարկել երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Երևանի և Պրահայի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումը:
Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել Պրահայի կենտրոնում 2014 թվականի ապրիլի 25-ին առաջին հայկական խաչքարի բացումը Հայ առաքելական եկեղեցու՝ Չեխիայում պաշտոնական գրանցում ստանալու կապակցությամբ և ի նշան հայ-չեխական բարեկամության: Նա խորհրդանշական է համարել խաչքարի բացումը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ:
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահը գրառում է կատարել Պրահայի քաղաքապետարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ