Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 27-ը կանխել հնարավոր էր. Քրեագետը բացահայտումներ է արել

Սեպտեմբեր 23,2014 16:21

Քրեագետ Սերգեյ Գալոյանը վստահեցնում է, որ վաղը հայտնի բանդայի գործով դատավարության ժամանակ շատ կարեւոր հայտարարություն է լինելու: Թե ինչ հայտարարություն, նա այսօր «Ֆորում» ակումբում ասուլիսի ժամանակ չցանկացավ մանրամասնել: Միայն ասաց, որ ուսումնասիրել է այդ գործը ու կարծում է՝ բոլոր մեղադրյալները պետք է արդարացվեն, որովհետեւ անմեղ են. «Արդեն ուսումնասիրել եմ այդ գործը, այդ դատավարությունը թատրոն է»:

Նա ասաց, որ իր բացահայտումները բանդայի գործով կներկայացնի առաջիկայում՝ նոր գրքով:
Առայժմ պարոն Գալոյանը ներկայացրեց իր նոր հրատարակած գիրքը՝ «հանցագործությունների քրոնիկոն»: Այս գրքում ներկայացրել է 1974 -2014 թվականին կատարված աղմկահարույց հանցագործությունները:
«Հոկտեմբերի 27, Մարտի 1, Մինասի արվեստանոցի հրդեհ»,- թվարկեց պարոն Գալոյանը:

Հարցին, թե «Մարտի 1-ի» դեպքերով ինչ է պարզել, պարոն Գալոյանը չկարողացավ պատասխանել. «Մարտի 1-ը ներկայացվել է այսպես, որեւէ մեկը չի կարող ասել նույնիսկ մահացածների թվաքանակը, առավել եւս՝ անուն, ազգանուն չեն կարող հիշել: Ի՞նչ է եղել, ովքե՞ր են զենք մատակարարել, ովքե՞ր են արձակել, ո՞ւմ մեղքով է այդ ամեն ինչը եղել, այս գրքում կան»:

Ովքե՞ր են զենք մատակարարել, քանի՞ զոհ է եղել հարցերին նա ասաց՝ չի հիշում. «Գրքում կա»:

Ինչ վերաբերում է գրքում հոկտեմբերի 27-ի իր բացահայտումներին, կրկին առանց մանրամասնելու ասաց, եթե իր հրապարակած տվյալները մի խելոք մարդու հայտնի լինեին, հաստատ կկանխեր հոկտեմբերի 27-ը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930