Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյան. «Ոչ թե չեն ուզում «Նաիրիտի» նման գործարանի մեջ ներդրում կատարել, այլ ուղղակի վախենում են ներդրում կատարել Հայաստանում»

Սեպտեմբեր 23,2014 16:17

«Կառավարությունը փորձում է նոր օրենքների մշակմամբ տնտեսական իրավիճակը բարելավել, բայց դրա արդյունքները մենք դեռ չենք տեսնում: Այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել, որ Հայաստանում ակնհայտ տնտեսական աճ չկա, ավելին, այս ընթացքում նկատվում է ներդրումների նվազում»,-այսօր «Անալիտիկ» կենտրոնում, անդրադառնալով Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակին, այս տեսակետը հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը:

Տնտեսագետը ասուլիսի ընթացքում խոսեց արեւմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներից եւ դրանց հնարավոր հետեւանքներից Հայաստանի տնտեսության վրա: Միքայել Մելքումյանը նշեց, որ դրանք որոշակի իրավական ազդեցություն չեն ունենա Հայաստանի տնտեսության վրա: Սակայն, եթե այդ պատժամիջոցները Ռուսաստանում բերելու են տնտեսական ակտիվության թուլացման, իսկ Ռուսաստանում հայերի մեծ մասն էլ աշխատում է հենց Ռուսաստանում շինարարության, ծառայությունների ոլորտում, ապա դրանք նպաստելու են տրանսֆերտների ծավալի նվազմանը: Ռուսական խոշորագույն բանկերի եւ դրանց կապակցված խոշորագույն ընկերությունների ներկայությունը նույնպես նվազելու է. «Հայաստանում մի քանի հազար ռուսական ընկերություններ կան՝ հատկապես էներգետիկ եւ բանկային համակարգում, այստեղ նույնպես որոշակի պրոբլեմներ կառաջանան»:

Տնտեսագետի պնդմամբ՝ պատժամիջոցների հետեւանքով միակ դրական ազդեցությունը լինելու է գյուղատնտեսության ոլորտի վրա. «Գյուղատնտեսական վերամշակվող ապրանքների ծավալներն են, որ հնարավոր է կրկնապատկվեն դեպի ռուսական շուկա: Հայաստանում բանկերի կողմից բարձր տոկոսադրույքներով տրվող ֆինանսական ռեսուրսների միջոցով գյուղական ապրանք թողարկել եւ իրացնել, բնականաբար, ներկայիս դրությամբ շահութաբերություն չի կարող ապահովել»:

Պրն Մելքումյանի խոսքով՝ Հայաստանում խոշոր ներդրումներ չեն արվում. «Այն բացասական սպասումների ֆոնը, որ արդեն հետճգնաժամային փուլում Հայաստանում կա, պետք է հաղթահարել: Արդյոք Հայաստանում ներդրում անելիս կկորցնե՞ս, թե կշահես: Սա է հիմնական խնդիրը, որ այսօր մեր բիզնեսի համար լուրջ սպառնալիք է»:

Պրն Մելքումյանի պնդմամբ՝ այսօրվա կառավարությունը դեռեւս չի գտել այն միջոցը, որով կարող են իրական ներդրումներ հոսել դեպի Հայաստան, քանի որ խոշոր ներդրումները վախենում են անկայուն միջավայրից:

Տնտեսագետը օրինակ բերեց, որ դրա պատճառով է, որ մինչ այսօր ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը հետաքրքրություն չի ներկայացրել «Նաիրիտի» նկատմամբ. «Նաիրիտի» նման հսկայի վերագործարկման համար նվազագույնը 500 մլն դրամից ավելի ներդրում է անհրաժեշտ, իսկ մեր երկրում, որը բացասական սպասումների ֆոնով է պարուրված, 500 մլն դրամ ներդնելու համար լուրջ երաշխիքներ է պահանջում»: Պրն Մելքումյանի խոսքով՝ ոչ թե չեն ուզում «Նաիրիտի» նման գործարանի մեջ ներդրում կատարել, այլ ուղղակի վախենում են նման ներդրում կատարել Հայաստանում:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930