Լրահոս
Օրվա լրահոսը

Տեքստիլի եւ հագուստի արտադրության եւ արտահանման նոր հնարավորություն

Սեպտեմբեր 23,2014 16:14

Այսօր Երեւանում տեղի ունեցավ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) կողմից իրականացվող «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերական ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» նոր ծրագրի շնորհանդեսը, որը նպատակ ունի պահպանել եւ մեծացնել տեքստիլի եւ հագուստի արտադրության տեղական ձեռնարկությունների բաժինը ներքին շուկայում եւ նպաստել տարածաշրջանային եւ միջազգային շուկաներում Հայաստանի ինտեգրմանը:

Undo

Ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի դաշնության`UNIDO-ի արդյունաբերական զարգացման հիմնադրամին կատարած ներդրումներից:

Ինչպես ներկայացրեց ՄԱԱԶԿ ծրագրերի զարգացման եւ տեխնիկական համագործակցության տնօրինության բիզնեսի, ներդրումների եւ տեխնոլոգիական ծառայությունների բաժանմունքի տնօրեն Լամին Դհաոուին՝ այս ծրագիրը փոքր եւ միջին ձեռնարկատիրություններին հնարավորություն է տալու զարգացնել եւ բարելավել իրենց տեխնիկական կարողությունները՝ որակյալ եւ բարձրարժեք դիզայնով հայկական արտադրանք շուկա հանելու նպատակով:
Ծրագիրը համակարգվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, իր խոսքում նշեց, որ կառավարությունը իր առջեւ նպատակ է դրել, որպեսզի Հայաստանը ժամանակակից համաշխարհային տնտեսությունում եւ տարածաշրջանային զարգացումներում առաջատար դիրքեր ապահովի. «Մենք մեր առջեւ խնդիր ենք դրել վերականգնել մեր դիրքերը իրացման շուկաներում եւ հույս ունենք այս հարցում միջազգային կազմակերպությունների եւ UNIDO-ի աջակցությունը իր գործուն դերը կունենա: Վստահ ենք, որ ծրագիրը կնպաստի ճյուղի արդիականացման եւ վերազինման նպատակներին: Անհրաժեշտ է ընդգծել, որ այս ծրագրի իրականացմամբ հնարավոր կլինի այս ճյուղում ներդնել արտադրության եւ կառավարման նոր մշակույթ, որը հասկանալի եւ ընկալելի կլինի մեր օտարերկրյա գործընկերների համար»:

Նախարարը կարեւորեց հայկական հագուստի բրենդի ստեղծումը, քանի որ դրա շնորհիվ կանոնավոր կերպով կապահովվեն շարունակական ծավալուն պատվերները եւ կբարելավվի արտադրանքի որակը: Կարեն Ճշմարիտյանը կարեւորեց, որ ծրագիրը հնարավորություն կտա նոր աշխատատեղեր ստեղծել:

Ծրագրի մեկնարկը տրվեց ծրագրային փաստաթղթերի ստորագրումից հետո:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930