Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ նետել աղբաման

Սեպտեմբեր 23,2014 16:12

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հետեւելով ուկրաինական զարգացումներին եկել է մի եզրահանգման, որ հասարակությունը բավական պահանջատեր է իր ապագայի նկատմամբ ու քայլեր է ձեռնարկում, որոնք զսպիչ մեխանիզմ կարող են լինել իշխանությունների համար: «Հրաշալի քայլ են անում. այն քաղաքական գործիչներին, որոնք իրենց սխալ են պահում, մեծ աղբամանի մեջ են գցում:

Դա ավելի ազդեցիկ է, քան պատգամավորին ամեն օր բացատրես, որ դու պետք է ժողովրդին ծառայես: Ուկրաինացիները շատ արդյունավետ ձեւ գտան»,- այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում ասաց քաղաքագետը`հավելելով, որ նմանատիպ դրսեւորումների առաջիկայում նաեւ Եվրոպայում ականատեսը կլինենք: «Այն պատգամավորին, որին գցեցին աղբաման, հաջորդ օրը հանդես եկավ նախաձեռնությամբ`արագացնել լյուստրացիայի գործընթացը, իսկ մինչ այդ առաջարկում էր ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակումներ դնել»,- հիշեցրեց բանախոսը:

Aravot.am-ի հարցին, եթե Հայաստանում հետեւենք ուկրաինացիների օրինակին, ումի՞ց պետք է սկսել, ո՞ւմ պետք է առաջինը նետել աղբամանի մեջ, քաղաքագետը հստակ անուններ չտվեց: «Մենք մեր ավանդույթներն ունենք, պետք չէ արհեստական ներմուծել: Աղբաման գցելը մեզ կարող է նաեւ չսազել, եթե նույնիսկ խոսքն այն պատգամավորին է վերաբերվում, ովքեր ընդհանրապես չեն աշխատում: Բայց պետք է չաշխատող պատգամավորներից պահանջել»:

Մեր հաջորդ դիտարկմանը`արդյոք ՀՀԿ խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանի արած կոչը`«խրամատներ» գնալու եւ աշխատելու մասին, տեղավորվո՞ւմ է այդ տրամաբանության մեջ, քաղաքագետը պատասխանեց. «Կարող է: Նախագահի դիմումը, իրոք, լավ կյանքից չի գալիս: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ աշխարհում ակտիվ պետք է աշխատել, բայց այս որակի պառլամենտով չես կարող»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930