«Հայաստանում արձանագրվել են մի շարք սպանություններ, որոնք չեն բացահայտվել: Մհեր Տեր-Հարությունյան՝ Տեցի կրուգի սպանությունը, փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանությունը, որեւէ մեղադրանք որեւէ մեկի նկատմամբ չներկայացվեց, «Արմենիա-Լադայի» սեփականատեր Ռաֆայել Շահմուրադյանի սպանությունը, սպանությունից առաջ մահափորձ էր եղել նրա նկատմամբ, բայց ոստիկանությունը չբացահայտեց՝ ով էր կազմակերպողը: Ես օդի մեջ չեմ խոսում, ես ասում եմ, էս մարդկանց սպանողը սա էր, հրահանգողը՝ սա: Այդ ամենը հաջորդ գրքում»,- այսօր «Ֆորում» ակումբում ասաց քրեագետը՝ խոստանալով գրքում նշել սպանությունների հեղինակների անունները:
Նրա խոսքով, 2007-ին էլ լուրեր տարածվեցին, որ Երեւան-Գյումրի մայրուղու վրա Շիրակի մարզպետ Վարդան Ղուկասյանի վրա մահափորձ է տեղի ունեցել. «Բայց եղե՞լ է այդ մահափորձը: Օգոստոսի 12-13-ին ավարտվեց Վարդան Ղուկասյանի փեսայի սպանության գործը, բանտարկվեց Հարություն Սարգսյանը 15 տարվա ազատազրկման: Սա ոտքից գլուխ սարքովի գործ է, այդ տղան չի սպանել Կարեն Եսայանին, ամեն ինչ փաստերով ունեմ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ