Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կոշը» կատարեց դատարանի որոշումը, անկախ հանձնաժողովը դարձավ «նոր» դատարան

Սեպտեմբեր 23,2014 15:58
femida

Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ռուբեն Ամատունու գործով Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերացրել է ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի կայացրած 31.04.2014թ.մերժման որոշումը:

Դատարանի նույն որոշմամբ պարտավորեցվել է քրեակատարողականին Ռ. Ամատունուն վաղաժամկետ ազատելու միջնորդությունը ներկայացնել անկախ հանձնաժողովին:

«Կոշ» քրեակատարողական հիմնարկը ըստ կալանավորի, իրեն արտահերթ ներկայացրել է անկախ հանձնաժողովին: Անկախ հանձնաժողովը, հիշեցնենք, որ ստեղծվել է ՀՀ նախագահի 31.07.2006թ.ՆՀ-163-Ն հրամանով:

«Անկախ հանձնաժողովի» անդամներից 2-ը ըստ ընթացակարգի այցելեցին «Կոշ» քրեակատարողական հիմնարկ, եւ ընդունեցին իրենց ներկայացվող 16 դատապարտյալներին: Նրանց մեջ էր հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը, հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը»,-ասում է Ռ. Ամատունին:

Սակայն, ըստ դատապարտյալի, հակառակ իր սպասումների, եւ դատարանի որոշման, անկախ հանձնաժողովը մերժել է վաղաժամկետ պայմանական ազատելու միջնորդությունը: Ռուբեն Ամատունին ասում է, որ դատարանը հիմնավորել է, որ ինքն ուղղվել է, իսկ անկախ հանձնաժողովը չի հիմնավորել, թե ինչու են մերժում:

Դատապարտյալի կարծիքով, անկախ հանձնաժողովը, որը ձեւավորվել էր ուժային կառույցներից, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման խնդիր ուներ, իր հոգեբանությամբ չի կարողանում զերծ մնալ ավազակության մեղադրանքով նստածների նկատմամբ, հաշվի չի առնում որեւէ դրական հանգամանք.

«Կոնկրետ իմ դեպքում, հանձնաժողովը հաշվի չի առնում, որ պատժիս կրկնման 4 տարի 6 ամիսների ընթացքում թույլ չեմ տվել որեւէ արարք, որի վրա հիմնվելով ինձ մերժեին: Հաշվի չառան անգամ դատարանի որոշումը, իրենց դատարանից բարձր դասելով»,-ասում է Ռ.Ամատունին:

Ռուբեն Ամատունին իրեն դեռ համարում է գերու կարգավիճակում գտնվող մեկը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930