Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագետ. «Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի համար միայն քաղաքական նշանակություն ունի»

Սեպտեմբեր 23,2014 15:55

Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, հիմնադիր երեք երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի համար ունի ոչ թե տնտեսական, այլ առավելապես քաղաքական նշանակություն: Այս տեսակետն այսօր «Անալիտիկ» կենտրոնում հայտնեց ԲՀԿ պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը:

Պրն Մելքումյանի խոսքով՝ նրանք ունեն 70 միլիոնանոց շուկա, եւ Հայաստանի 3 միլիոնանոց շուկան որեւէ տնտեսական հետաքրքրություն չի ներկայացնում այդ երեք երկրների համար. «Հայաստանի անդամակցությունը նրանց համար միայն քաղաքական նշանակություն ունի»:

Ինչ վերաբերում է Հայաստանին, պրն Մելքումյանի խոսքով, Հայաստանը մտնում է ԵՏՄ ՝ նախընտրելով անվտանգության ռեժիմը. «Անցյալ տարվա սեպտեմբերի երեքից առաջ չունեինք այլընտրանք, թե ինչու չունեինք այլընտրանք՝ այլ հարց է: Այսինքն՝ երեքուկես տարի գնում էինք դեպի Եվրոասոցացում եւ հանկարծ մեր ուղղությունը փոխվեց եւ մենք գնացինք ռազմավարական հիմնական ընկերոջ հետ դեպի Մաքսային միություն»:

Պրն Մելքումյանը նկատեց, որ Հայաստանը ԵՏՄ-ի հետ ճիշտ եւ գրագետ համագործակցություն վարելու եւ քաղաքական կամք ցուցաբերելու դեպքում, կարող է գրանցել որոշակի դրական արդյունքներ. «Սակայն այն 900 ապրանքները, որոնք մենք անվանում էինք զգայուն, կառավարությունը պնդում է, որ այդ զգայուն ապրանքների խնդիրը լուծված է, սակայն ես նման տեղեկատվություն չունեմ, որ դա լուծված է»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930