Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. «Ինչո՞ւ պետք է ՀՀԿ-ն չձգտի իշխանությունը պահելուն»

Սեպտեմբեր 23,2014 15:45

Այսօր «Փաստարկ» ակումբում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը պատասխանեց ընդդիմության կողմից բարձրացված այն հարցին, որ սահմանադրական փոփոխություններ անելու գերնպատակը վերարտադրությունն է: Խոսրով Հարությունյանի խոսքերով՝ «Կա՞ մի քաղաքական ուժ, որը չի ձգտում իշխանության, ուզում է լինի ընդդիմադիր: Հետեւաբար ինչո՞ւ պետք է քաղաքական մեծամասնությունը չձգտի իշխանության կամ իշխանությունը պահելուն:

Դա անտրամաբանական է: Երբ առաջ են բերում քաղաքական մենաշնորհ արտահայտությունը, Ֆինլանդիայում սոցիալ-դեմոկրատները 36 տարի շարունակ եղել են իշխանության եւ որեւիցե մեկի մտքով չի անցել համարել դա քաղաքական մենիշխանություն: Իշխանության վերարտադրության թեզը եւ այսօրվա համակարգում, եւ խորհրդարանականում հավասարարժեք հնարավոր է: Հիմա անհամեմատ ավելի հեշտ իրականանալի է»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիք ունեք «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի ներկայացրած 3 պայմանների մասին, դրանք ինչքանո՞վ են ընդունելի:

Հիշեցնենք, որ Ռուբեն Հակոբյանն առաջարկում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել, ընդդիմությանը վերահսկողական լուրջ լծակներ տալ եւ 2016-ի գարնանն արդեն բարեփոխված Սահմանադրությամբ համապետական ընտրություններ անցկացնել:

Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Այդ առաջարկությունները, ըստ էության, հնարավորություն են Սահմանադրական բարեփոխումների իրենց առաջարկած թեզից խուսափելու համար: «Ժառանգությանը» շատ դժվար է ասել, որ գիտեք, ես 2012-ին համար մեկ խնդիրը համարում էի սահմանադրական բարեփոխումները, հիմա չեմ ուզում: Չեն ուզում, որովհետեւ դա իրենք չեն նախաձեռնել:

Հիմա էլ առաջ են քաշել հարցեր, որոնք սահմանադրական բարեփոխումների հետ որեւէ առնչություն չունեն: Ընդդիմությանը վերահսկողական լծակներ տալն անհամեմատ ավելի անշրջելի եւ կայուն կլիներ, եթե ամրագրվեր Սահմանադրությամբ, այլ ոչ թե օրենքներով, որը հետո ով գա իշխանության՝ կարող է փոխել: Այնպես որ, պարոն Հակոբյանը կամ «Ժառանգությունը» պետք է այս մասին էլ մտածի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930