Լրահոս
Օրվա լրահոսը

Գոշավանքում վառարան են դրել ու սուրճ են եփում

Սեպտեմբեր 23,2014 15:44

Ֆեյսբուքի օգտատեր Վահե Անթանեսյանը հրապարակել էր ահազանգ՝ ուղղված Ամենայն հայոց կաթողիկոսին, մշակույթի նախարարին, Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետին: Խնդիրը վերաբերում է միջնադարյան հուշարձանում՝ Գոշավանքում առկա վիճակին: Նրա հրապարակած ուսանկարներում երեւում է, որ եկեղեցու ներսում դրված է վառարան, կողքին էլ «հանգրվանել» է սրճեփը, ինչ-որ մեկն էլ տաքանում է վառարանի մոտ:

ՀՀ մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ Սամվել Մուսոյանը Aravot.am-ին պարզաբանեց, որ խնդրին իրենք տեղյակ են: «Մարդ է ուղարկվել, որ տեղում հարցը ուսումնասիրի: Դա կարծեմ թե արել է տեր հայրը: Տրվել է հանձնարարական, որ հարցերը կարգավորվեն: Մոմ վաճառելը եկեղեցու ներսում տեղում թույլատրելի է: Որ ձմեռը ջեռուցման հարց է առաջանում, պետք է լուծել, բայց ի՞նչ ձեւով, դրա համար կա մասնագիտացված կազմակերպություն եւ գիտամեթոդական խորհուրդ, ըստ որի՝ պետք է լուծումներ տրվի»,- ասաց Մուսոյանը:

goshavanq1

Նրա խոսքով, եկեղեցին հանձնված է Մայր աթոռի տնօրինությանը, հետեւաբար նաեւ Մայր աթոռն է պատասխանատու հուշարձանի համար:

Հիշեցնենք, որ Գոշավանքը միջնադարյան վանական համալիր է, 12-13-րդ դարերում եղել է հոգեւոր եւ մշակութային խոշոր կենտրոն: Գոշավանք անունն էլ նրան տրվել է ի պատիվ Մխիթար Գոշի, որը 1188 թ.-ին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է վանքը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930