Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԼՂՀ-ի անկախության հանրաքվեին պետք է նախորդի խաղաղությունը». Մեծ Բրիտանիայի դեսպան

Սեպտեմբեր 23,2014 15:41

Այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրած ասուլիսում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը գնահատական տվեց Շոտլանդիայի անկախության հանրաքվեին: Նրա խոսքերով՝ «Մեծ Բրիտանիան ճիշտ էր համարում ընդունել Շոտլանդիայի ազգային կուսակցության իրավունքը՝ հանրաքվե անցկացնել: Որոշվեց, որ քվեարկությունը պետք է լինի օրինական, արդար եւ որոշիչ: Այս սերնդի համար գոնե պիտի Շոտլանդիայի ցանկության խնդրին վերջակետ դնի: Հատուկ օրենք ընդունվեց, որը թույլ տվեց հանրաքվեն տեղի ունենա:

Քաջ հայտնի տվյալներն են, որ 55 տոկոսն ասաց ոչ, 45 տոկոսն ասաց՝ այո: Պարզից էլ պարզ էր, որ այդ քվեարկության արդյունքում Շոտլանդիան քվեարկեց՝ ունենալու ավելի հզոր պառլամենտ, որին պիտի նպաստեր Միացյալ թագավորությունը: Միասնականությանը կողմ երեք կուսակցությունները ստանձնեցին պարտավորություն, որ ավելի շատ իրավունքներ կտան Շոտլանդիայի պառլամենտին: Ինչպես նշեց մեր վարչապետը, այս քարոզարշավը նաեւ դժվարին մի պայքար էր, որը կրքեր էր բորբոքել: Մենք հպարտ էինք տեսնելու, թե Շոտլանդիայի ժողովուրդն ինչ ակտիվությամբ էր մասնակցում եւ այս մարտահրավերին դիմակայում»:

Նա ասաց, որ Շոտլանդիայի պարագայում կողմերն արդյունքն ընդունելու մեծ պատրաստակամություն ունեին եւ խաղաղ էին տրամադրված:

Հարցին՝ Շոտլանդիայի հանրաքվեն կարո՞ղ է հանդիսանալ նախադեպ՝ ինչպես ԼՂՀ-ի համար՝ դեսպանը պատասխանեց, որ յուրաքանչյուր դեպքում տարբեր մոտեցումներ կարող են լինել. «Առանցքային է, որպեսզի քաղաքական համաձայնություն լինի՝ արդյունքներն ընդունելու: Պետք է հանրաքվեին նախորդի խաղաղությունը»:

Հարցին՝ Շոտլանդիան Սահմանադրություն չունի, բայց դա չի խանգարում ժողովրդավար լինելու, իսկ Հայաստանում այժմ Սերժ Սարգսյանը նախատեսում է սահմանադրական փոփոխություններ, որի դեմ Եռյակը պայքար է սկսում, Դուք ի՞նչ եք մտածում այդ փոփոխությունների մասին, արդյո՞ք դրանք Հայաստանն ավելի ժողովրդավար կդարձնեն, նա պատասխանեց. «Շոտլանդիայի հանրաքվեն ցույց տվեց, որ իրավաբանորեն կառավարել պետք չի, եթե փոխհամաձայնություն կա:

Փոփոխությունը, ցանկացած պարագայում, պետք է ընթանա քննարկումների, բանավեճերի միջոցով, որպեսզի հստակ հասկացվի, թե ինչ է դա իրենից ենթադրում: Վստահ եմ, որ ՀՀ սահմանադրական փոփոխությունները եւս կանցնեն հանրային քննարկումների փուլ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930