Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորը՝ «Ոչ թե մենք դեմ ենք, այլ շնորհակալ ենք ու ողջունելի է, որ նման նախագիծ է մշակվել». «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 23,2014 15:37

«Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի եւ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Կարապետյանի հետ՝պարզելու, թե ինչու հանձնաժողովը հավանության չարժանացրեց Ն. Փաշինյանի նախագիծը։

– Պարոն Կարապետյան, ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը, որի անդամն եք Դուք, որոշել է ձեռնպահ քվեարկել Ն. Փաշինյանի ներկայացրած «Սահմանապահ համայնքների մասին» օրենքի նախագծին։ Ինչո՞ւմ է խնդիրը, ինչո՞ւ Ձեր հանձնաժողովը չի ցանկանում այս նախագծի ընդունմամբ օգնել սահմանամերձ գյուղերի բնակիչներին։

– Քվեարկության ժամանակ ձեռնպահ ենք քվեարկել, բայց ընդհանրապես գոհունակություն ենք հայտնել նման օրինագծի համար։ Ես եւս այդ գոհունակությունը հայտնել եմ, քանի որ ես եւս սահմանամերձ գոտում ապրել եմ, համայնքում էլ աշխատել եմ ու շատ լավ տեղյակ եմ այդ ամենից։ Ուղղակի այնտեղ բացթողումներ կային, ու մենք առաջարկություն ենք արել, որպեսզի մի քանի օր՝ ոչ շատ երկար ժամանակ անց, այդ բացթողումներն ընդգրկվեն նախագծի մեջ, ինչից հետո էլ այն կներկայացվի հանձնաժողովին։ Դրանից հետո այդ նախագիծը ընդունելի կլինի։ Կոնկրետ ես դեմ չեմ եղել այդ նախագծին։

– Կարո՞ղ եք մատնանշել, թե կոնկրետ ինչ բացթողումների մասին է խոսքը:

– Կոնկրետ մի բան կարող եմ ասել. Նիկոլ Փաշինյանի նախագծում գրված է, որ, ասենք, սահմանամերձ համայնքներում հողահարկից, գույքահարկից ազատենք գյուղացուն։ Շատ ողջունելի է, որ ազատում ենք գույքահարկից եւ հողի հարկից, բայց չէ որ համայնքը շնչում է, գյուղապետարանը շնչում է համայնքում հավաքագրված հողի ու գույքի հարկից գոյացած միջոցների հաշվին։ Որեւէ տեղ նշված չէ, թե ինչպես պետք է այդ համայնքը նորից սկսի աշխատել։ Էդ համայնքը ինչո՞վ պետք է ապրի, այ էդ կետը պետք է ավելացվի։ Ես ասել եմ, որ այդ կետը պետք է ավելացվի ու նշվի, որ պետական բյուջեի միջոցով լուծվի այդ խնդիրը։ Էլի նմանատիպ խնդիրներ կային։ Բայց ուզում եմ նորից շեշտել՝ ոչ թե մենք դեմ ենք, այլ շնորհակալ ենք ու ողջունելի է, որ նման նախագիծ է մշակվել:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930