Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպիսի խորը անջրպետ առաջացրեց Հայաստանի եւ Սփյուռքի միջել՝ հայ-թուրքական արձանագրությունների գործընթացով. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 23,2014 15:34

Սերժ Սարգսյանը անդրադարձավ Հայաստան-Սփյուռք միասնականության կարեւորությանը. «Բոլոր դժվարությունների եւ վտանգների պահին Սփյուռքը եղել է մեր ամենամոտ եւ ամենահարազատ հենարանը։ Սակայն, արդյո՞ք բոլոր կապերը, հնարավորությունները, ֆինանսական ու քաղաքական կարողություններն ենք կարողացել օգտագործել։ Իհարկե՝ ոչ»։

Մի կողմ թողնելով այն հարցը, թե նա ինչպիսի խորը անջրպետ առաջացրեց Հայաստանի եւ Սփյուռքի միջել՝ հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունների գործընթացով, ընդգծենք, որ հատկապես իր պաշտոնավարման տարիներին Սփյուռքի շատ ու շատ բարերարներ հիասթափված դադարեցրեցին իրենց գործունեությունը հայրենիքում։ Ամենացցուն օրինակը, թերեւս, Քըրք Քըրքորյանն է, ով Ս. Սարգսյանի պաշտոնավարումից կարճ ժամանակ անց դադարեցրեց Հայաստանում Լինսի հիմնադրամի միջոցով իրականացվող բազմամիլիոնանոց բարեգործական ծրագրերը։

Ինչ վերաբերում է սիրիահայերին պետության կողմից ցուցաբերվող օժանդակությանը, ինչի մասին եւս խոսեց Սարգսյանը՝ հավաստիացնելով թե՝ «Լուրջ աշխատանքներ են տարվել եւ տարվում նրանց աշխատանքի տեղավորելու, բիզնես սկսելու, բնակարաններ ձեռք բերելու հարցերում աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ»,- ապա այստեղ անմիջապես հիշում ենք «Նոր Հալեպ» բնակարանաշինական ծրագիրը, որը չեղյալ արվեց, իսկ դրա համար գործարար Հ. Վարդանյանի հատկացրած 100 հազար դոլարն էլ Հ. Հակոբյանը տնօրինեց ըստ իր հայեցողության։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930