Ռուսաստանում շարունակում են տգեղ միջոցներով ճնշման ենթարկել և նսեմացնել ռուսական ռոքի հիմնադիրների շարքը դասվող անվանի երաժիշտ Անդրեյ Մակարևիչին։
Սեպտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգի Jagger ակումբում նախատեսված էր Մակարևիչի և ջազ կիթառահար Իլդար Կազախանովի համերգը։ Երեկ հայտնի դարձավ, որ այն չեղյալ է հայտարարվում։
«Արտիստը չի կարող մասնակցել համերգին, վաճառված տոմսերը հնարավոր է վերադարձնել», – հայտնել է Jagger-ի ադմինիստրացիան։
Անցած մի քանի շաբաթների ընթացքում «Մաշինա վրեմենի» խմբի հիմնադիր Մակարևիչի համերգները չեղյալ են հայտարարվել Կրասնոյարսկում, Տոմսկում, Նովոսիբիրսկում, Սամարայում և Կազանում։ Ընդ որում, ամեն անգամ նույն պատճառաբանությամբ` իբր կատարողը չի կարող մասնակցել։
Արմեն Քոլոյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում