Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ալեքսանյան եղբայրները մարմնական վնասվածքներ են ունեցել. «Հրապարակ»

Սեպտեմբեր 23,2014 11:06

Վերաքննիչ դատարանի դատավոր Եվա Դարբինյանը, ինչպես միշտ, կանխատեսելի էր։ Երեկ նա անփոփոխ թողեց Կենտրոնի դատարանի որոշումը, որով «Հրապարակ»-ն ու «Ի–Լուր»-ը պարտադրվում են տեղեկատվության աղբյուր բացահայտել, եւ մերժեց լրագրողների բողոքն ընդդեմ այս դատական ակտի։

Հիշեցնենք, որ հրապարակումները վերաբերում էին ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի եւ նրա եղբոր՝ Ռաֆայելի դեմ Շիրակի ոստիկանապետի գործած բռնությանը։

Ի դեպ, նիստի ընդմիջմանը դատախազ Պետրոսյանը մինչ օրս անհայտ փաստեր հայտնեց այս գործի մասին։ Նրա հետ զրույցից պարզեցինք, որ Ալեքսանյան եղբայրները մարմնական վնասվածքներ են ունեցել, իսկ սա այն է, ինչ չէինք կարողանում պարզել դեպքից անմիջապես հետո, հրապարակումները նախապատրաստելիս։ Փաստորեն, քննչական մարմինը սկզբում նրանց ներգրավել է որպես տուժող։

Սակայն եղբայրները դիմում են գրել՝ խնդրելով փոխել իրենց կարգավիճակը, քանի որ նրանք տուժող չեն հանդիսանում։
Գործի նյութերում արտացոլված այս փաստից կարելի է հետեւություն անել, որ Ալեքսանյանները, այնուամենայնիվ, ունեցել են վնասվածքներ։ Էլ ո՞վ կարող էր Գյումրիում բռնություն գործել անվանի ըմբշամարտիկի եւ նրա եղբոր դեմ, եթե ոչ զինյալ իշխանավորը։

«Այս գործը չի բացահայտվում տուժողների պատճառով»,- իր կարծիքը հայտնեց դատախազ Պետրոսյանը դատարանի միջանցքում, առանց պարզաբանելու իր տեսակետը։
Սակայն վերադառնանք դատարանի դահլիճ։ Դատախազ Պետրոսյանը, ներկայացնելով իր առարկությունները բողոքի վերաբերյալ, անընդհատ մեջբերումներ էր անում Խանդանյանի գրած որոշումից եւ գրեթե բոլոր հարցերին նույն պատասխանն էր տալիս՝ որ այդ ակտն օրինական է եւ հիմնավորված։

… Պետք է խոստովանել, սակայն, որ դատախազ Պետրոսյանը ստեղծագործական մոտեցում ցուցաբերեց՝ պաշտպանելով Խանդանյանի որոշումը։ Օրինակ, նա հանկարծ հռետորական հարցեր բարձրացրեց, թե տեսնես ինչո՞ւ լրագրողները չեն ցանկանում օգնել նախաքննության մարմնին, բացահայտել աղբյուրը եւ դատախազության հետ «ուս ուսի տված»՝ պայքարել հանցավորության դեմ:

Սյուզաև ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930