Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մայք Թայսոնը Լաս-Վեգասի ճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահարի ականատես է դարձել, երբ տաքսին հարվածել է մոտոցիկլետին:
«Երկաթյա Մայքը» կանգնեցրել է երթեւեկությունը եւ մնացել տուժած 29-ամյա մոտոցիկլետավարի մոտ այնքան ժամանակ, մինչեւ բժիշկները ծամանել են, որից հետո աննկատ հեռացել է:
Ի նշան երախտագիտության, բազմաթիվ կոտրվածքներով հիվանդանոց տեղափոխված երիտասարդը Թայսոնի անունով բացիկ եւ մարզաշապիկով զամբյուղ է ուղարկել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ zimbio-ի