Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանից հարցազրույց կամ որևէ հարցի հետ կապված մեկնաբանություն ստանալը երբևէ անհնար չի եղել: Նա միշտ հասանելի է եղել լրագրողների համար, նրան միշտ կարելի է հանդիպել խորհրդարանի միջանցքներում:
Ի տարբերություն ԱԺ նախորդ նախագահների` նա անգամ շատ հաճախ դուրս է գալիս, շրջում միջանցքներում, այցելում Հանրապետական խմբակցություն, իջնում բուֆետ, և այդ շրջագայության ճանապարհին լրագրողները հասցնում են շփվել նրա հետ: Բայց նրա հետ մեր այս հարցազրույցը մի փոքր դժվար ստացվեց:
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող Մարիամ Բարսեղյանի հետ անցած չորեքշաբթի Գ. Սահակյանին տեսանք ԱԺ բուֆետում, որտեղ նա ծանոթանում էր նոր պայմաններին: Որոշեցինք նրանից հարցազրույց խնդրել, բայց պահը բաց թողեցինք՝ արդեն դուրս էր եկել: Դիմեցինք ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնի նորանշանակ պետ Արսեն Բաբայանին: Վերջինս տեղեկացրեց, որ ԱԺ նախագահի գրաֆիկը խիտ է, և մեզ կարող է հարցազրույց տալ միայն երկուշաբթի օրը:
Երեկ բավականին անակնկալի եկանք, երբ հարցազրույցի համար մեզ հրավիրեցին ոչ թե Գ. Սահակյանի աշխատասենյակ, այլ լրագրողներին քաջ հայտնի 330 սենյակ, որը ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը հատուկ վերանորոգել է ասուլիսների համար: Այդ սրահում բանախոսների սեղան-բազկաթոռների դիրքն ավելի բարձր է, քան դիմացի նստողներինը: Դա, ճիշտ է, ասուլիսի համար հարմար է, բայց հարցազրույցի համար՝ ոչ: Բացի այդ, մենք նման ֆորմատի հարցազրույցի համար տեխնիկապես պատրաստ չէինք:
Կարդացեք նաև
Բանակցություններից հետո որոշեցին հարցազրույցի սրահը փոխել ու մեզ տարան սպիտակ, ոսկեզօծ ընդունելությունների մի սրահ, բայց որևէ կերպ չհամաձայնեցին հարցազրույցն ավելի անմիջական պայմաններում անցկացնելու մեր խնդրանքին: Ու ահա, Գ. Սահակյանի հետ մեր այս հարցազրույցն անցկացվեց այսպիսի հանդիսավոր և անսովոր պայմաններում:
– Պարոն Սահակյան, կարո՞ղ եք արձանագրել, որ ոչ իշխանական ուժերի քառյակը պառակտված է:
– Ո՛չ, չեմ կարող, որովհետև քառյակը ձևավորվել էր խորհրդարանական համաձայնությունների հիման վրա, դա կուսակցությունների որոշումների հետևանք չէ, նրանք համագործակցում են այն խնդիրների շուրջ, որոնց դեպքում կարողանում էին սկզբունքային փոխհամաձայնության գալ: Այդ առումով չի կարելի ասել, թե քառյակը կազմավորված է կամ փլուզված է: Նրանք, ըստ իրենց հայտարարությունների, շարունակելու են աշխատել նույն ֆորմատով: Եվ այստեղ որևէ բացասական բան չեմ տեսնում, ավելի շատ դրական եմ գնահատում, քանի որ խնդիրներ են բարձրացնում խորհրդարանում: Եվ կարծում եմ, որ ընդդիմությունը հենց այդպես էլ պետք է լինի:
– Կարծիք կա, որ իշխանություններն են փորձել Դաշնակցությանը պոկել ոչ իշխանական քառյակից՝ նրանց շահագրգիռ առաջարկություններ անելով:
– Ես, իհարկե, կառանձնացնեի Դաշնակցությանը, որովհետև այդ կուսակցությունն այն ուժը չէ, որ կարողանաս հետը վարագույրների հետևում ինչ-որ բան պայմանավորվել: ՀՅԴ-ն ունի իր կոնկրետ քաղաքական դիրքորոշումները և այդ ճանապարհով գնում է: Եվ քանի որ ՀՅԴ-ն սահմանադրական փոփոխությունների հետ իր տեսակետը հայտնեց, պիտի հարված ստանար:
Իսկ այն քաղաքական ուժերը, որոնք իշխանական ուժի հետ որոշակի համագործակցության միտում են ունենում, մեզ մոտ տարօրինակ երևույթ է տեղի ունենում՝ ստացվում է, որ կուլ գնացին իշխանական ուժերին: Բոլորովին այդպիսի բան չկա, քաղաքական գիտակցությամբ էլ դժվար է դաշնակցականների հետ համագործակցության եզրեր գտնել:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում