Անկախության տոնի կապակցությամբ մի հրաշալի ֆիլմ էր պտտվում համացանցում՝ «Անկախության մատյան» անունով։
Ֆիլմը, կարելի է ասել, պատմական է։ Հեղինակը, Լեւոն Տեր-Պետրոսյանի լեզվով ասած՝ «լիչնիկն» է, «աևձնական» օպերատոր Լեւոն Մկրտչյանը, որը պահել է իր օբյեկտիվում անկախության առաջին տարիների իրադարձությունները, բազում արժեքավոր կադրեր եւ հավաքել է այս ֆիլմն իր արխիվային ժապավեններից։ Բայց մեր օրերում այն քաղաքական ենթատեքստ է ստացել, քանի որ գործող իշխանության կողմից մերժված շատ դեմքեր են երեւում էկրանին, եւ, հակառակը՝ այսօր աթոռներին նստածները չկան։
Բայց ամենահետաքրքիրն այն է, որ հեռուստատեսություններից ոչ մեկը չհանդգնեց ցուցադրել այն, անգամ ընդդիմադիր ձեւացող «Կենտրոնը»՝ ԲՀԿ առաջնորդի հեռուստաընկերությունը, որը մեծ հաճույքով օրեր առաջ ցուցադրեց Քոչարյանի 60– ամյակին նվիրված ֆիլմը։ Հավանաբար, վախեցան ցուցադրել մի արտադրանք, որտեղ չկան կամուֆլյաժը հագին, արծվային հայացքով բլինդաժներում կանգնած երկրորդ եւ երրորդ նախագահները։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում