Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞վ է հիմա հիշում «օֆշորի գործի» մասին

Սեպտեմբեր 23,2014 10:12

Անցած շաբաթ «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ժամանակ Ղազախստանի հայկական համայնքի «Նաիրի» ասոցիացիայի նախագահ Արտյուշա Կարապետյանը խլել է «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Թագուհի Հովհաննիսյանի ձայնագրիչը, այնուհետեւ իրեն ուղեկցող հաստավիզ «ախրաննիկներին» հրահանգել՝ ջնջել լրագրողի հեռախոսում եղած տեսանկարահանած կադրերը: Ոստիկանությունը որեւէ ձեւով չի արձագանքել այդ միջադեպին: Դրանից հետո ղազախահայը, հավանաբար, վերադարձել է իր երկրորդ հայրենիքը, որտեղ, պետք է ընդունել, լրագրողների հետ ավելի դաժան են վարվում. Արտյուշան, հավանաբար, դրան է սովոր: Վստահ եմ, որ եթե իմ այս հրապարակմանն արձագանք լինի, ապա այն կգա Ղազախստանի հայ համայնքից. կլոր, քառակուսի եւ այլ կնիքներով տեքստում գրվելու է, թե ինչ շռայլ բարեգործ է Ա. Կարապետյանը, եւ ինչ բարձր մակարդակի վրա է նա պահում իր երկրում հայ համայնքի կյանքը: Բայց ինձ նրա ազգապահպան գործունեությունը, ճիշտն ասած, չի հուզում, եթե նա չի կարողանում հայրենիքում մարդավարի շփվել լրագրողների հետ:

Դրանից առաջ՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը հարձակվել էր «Հակահարվածի» ակցիան լուսաբանող «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի վրա եւ մի քանի փորձերից հետո հարվածով գետնին գցել նրա նկարահանող սարքը: Այդպիսով խոչընդոտել էր լրագրողի աշխատանքին: Ի տարբերություն նախորդ դեպքի՝ Կ. Հայրապետյանի, մեղմ ասած, խուլիգանական վարքի տեսագրութունը կա, ԱԺ անվտանգության պետը ՀՀ քաղաքացի է, ոչ մի տեղ չի գնացել եւ հակառակը՝ շարունակում է «առոք-փառոք» պաշտոնավարել՝ նույնիսկ կեսբերան 20-ամյա աղջնակից ներողություն չխնդրելով:

 

Իսկ ես մտածում եմ՝ արդյո՞ք այստեղ մեր՝ լրագրողներիս մեղքը չկա՝ այն առումով, որ մենք բավարար չափով հետեւողական չենք այս կամ այն դեպքի հետեւանքները լուսաբանելիս: Օրինակ՝ նախորդ ամռանը Սյունիքի այն ժամանակվա մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի է ունեցել սպանություն: Ոչ ոք, բացի «անկախ դատարանից», չի հավատում, որ դա «անհրաժեշտ պաշտպանություն» էր: Բայց քանի որ «տեղեկատվական առիթը» հնացել է, լրատվամիջոցները դրա մասին շատ քիչ են գրում:

Ավելի դասական օրինակ է «օֆշորի գործը»: Երբ Տիգրան Սարգսյանը վարչապետ էր, մենք դրա մասին գրում էինք գրեթե ամեն օր: Հենց որ նրան հանեցին այդ պաշտոնից, թեմայի սրությունը կարծես թե կորավ: Բայց եթե Տիգրան Սարգսյանն իսկապես զբաղվել է խարդախություններով եւ փողերի լվացմամբ, մի՞թե վարչապետ չլինելուց նրա ենթադրյալ հանցագործությունները «ջրվում» են: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն էլ է կարեւոր պաշտոն:

…Ճիշտ նույն ձեւով ղազախահայի եւ անվտանգության պետի «քաջագործություններն» են մոռացվելու:

ԱՐԱՄ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Սրանք կարևոր հարցադրումներ են:

    Պիտի ստիպված նորից կրկնեմ. Հայաստանում քաղաքացիակա՛ն վերահսկողություն պիտի լինի դատա-իրավական համակարգի վրա. այսինքն՝ ԺՈՒՐԻՆ պիտի նաև որոշի՝ քրեական գործ հարուցել,թե՞ ոչ, ինչպես ԱՄՆ-ի որոշ նահանգներում է:

  2. Արթուր Ղազարեան says:

    Պա՜րզ ճշմարտութիւն, որ անկեղծ ասած յոգնել եմ կրկնելուց (կարծես եօթը երգ չգիտեմ, եօթն էլ դրա մասին): ԱՄԷՆ ՄԻ ՉՊԱՏԺՈՒՈՂ ՅԱՆՑԱՆՔ ՆՈՐԻ ՍԿԻԶԲ Է: Վերնագիրը կարդալով՝ ինձ թուաց զուգահեռ էք տարել Հիտլերի յայտնի խօսքին՝ «Ո՞վ է հիմա յիշում հայկական կոտորածների մասին»:

    Ամէն անգամ այս անպատժելիութեան հարցում ինձ զարմացնում է մարդկային ցեղի (անկախ ազգութիւնից) հոգեբանութիւնը:

    Վարորդը գիտակցուած խախտում է կատարում մեքենայով, վտանգում այլոց ու չի պատժւում: Ու երբէք իրեն հարց չի տալիս. «Բա որ մի օր էլ ե՞ս կամ կինս կամ երեխաներս հետիոտն լինեն ու վթարի զոհ դառնա՞ն»: Սա առաջին հարցն է, որ ամէն մի ԲԱՆԱԿԱՆ մարդ պիտի ինքն իրեն հարցնէր խախտում անելուց առաջ:

    Մէկը փողոցում աղբ է նետում, կողքից նկատողութիւն չենք անում: Բայց չէ որ եթէ աղբ նետելը համատարած դառնայ՝ մի հարիւր մետր այն կողմ շատ հաւանական է, որ ԴՈ՛Ւ ընկնես մի ուրիշի գցած աղբի մէջ: Ուրեմն աւելի լաւ չի՞ ամէն անգամ աղբ նետողին զգուցացնենք:

    Եթէ այսօր այդ X փոփոխականը չի պատժւում, վաղը նոյնը (կամ աւելի վատթար) կրկնուելու է եւ դա կարող է պատահել մեզանից իւրաքանչիւրի հետ:

    X= ղազախ հիւր, ԱԺ անվտանգութեան պետ, կճոյան, տիգրան սարգսեան, լիցկա, նեմեց ռուբո, լֆիկ սամո,

    Օրինակներ կարող եմ հազարներով բերել:

    Մարդկային այս վարքը, որքան էլ որ տխուր է, ինձ այնուամենայնիւ հիացնում է: Հաճելի է տեսնել մարդ արարածի պարզամտութիւնը, որ ունակ չէ կենդանիներից մի աստիճան բարձր մտածել: Որ առաջնորդւում է բնազդներով եւ չունի վերլուծական մտածողութիւն:

    «Ինչի՞ մասին է երազում ստրուկը»: O sancta simplicitas. Նա երազում է ստրկատէր դառնալ: (մարգարէական խոսքեր են):

  3. Արսեն says:

    Բնականաբար…)))…
    (խոսքը վերաբերվում է երեկվա ԴԵՄ ԱՌ ԴԵՄ հաղորդմանը…
    Հիմա՝ ավելի մանրամասն…))…
    1. Եթե չկա սփյուռքի սահմանում, և ամեն մարդ «ըստ իր հասկացողության» է մեկնաբանում ինչ է սփյուռք ասածը, ապա ինչպես եք անցկացնում «Հայաստան-Սփյուռք Համաժողով»? Կարճ ասած՝ պայմանագրի կողմերից մեկը՝ հայտնի չի թե ով է, մյուսը՝ կեղծված ընտրություններով եկած «իշխանությունն» է, որը Հայաստան ներկայացնելու լեգիտիմ իրավունք չունի… Հիմա ինքներդ գնահատեք՝ այդ երկու «կողմերի» միջև ցանկացած պայմանավորվածության կատարման ռեալությունը…))))…
    2….«Բոլոր այն հայերը, ովքեր Հայաստանում չեն ապրում, և բացի իրենց տեղական խնդիրներից՝ դրսևորում են ակտիվություն Հայաստանի պետության կայացման, հզորացման, հասկանալով, որ միայն Հայաստանի պետության կայացմամբ ու հզորացմամբ է պայմանավորված իրենց՝ որպես հայ տեսակի գոյութունը՝ դրանք իմ համար սփյուռք են։ Մնացածը՝ օարերկրյա քաղացիներ են…»…
    ՀԱՐՑ՝ Հայաստանից դուրս ապրող հայերի թիվը գնահատվում է 7-8 մլն, հաշվի առնելով վերընշված պայմանները՝ որքան է «սփյուռքի» մոտավոր թվաքանակը? ..))).. (իմ գնահատումներով՝ մոտ 50 հազ մարդ..))))..)։
    Սելեկցիայի չափազանց խիստ կրիտերիաները խիստ կսահմանափակեն ձեր արտասահմանում ունեցած համախոհների բազան… ում հետ եք աշխատելու?
    Եվ հետո, կա նաև մեդալի հակառակ երեսը. իսկ «բոլոր այն հայերը, որոնք ապրում են Հայաստանում, և բացի իրենց տեղական խնդիրներից՝ չեն դրսևորում ակտիվություն Հայաստանի պետության կայացման, հզորացման, չհասկանալով, որ միայն Հայաստանի պետության կայացմամբ ու հզորացմամբ է պայմանավորված իրենց՝ որպես հայ տեսակի գոյութունը՝ դրանք Հայատանցի են թէ ոչ?» ..)))..
    Այլ կերպ ասած՝ ում գնահատումը իմաստ ունի առանց դիմացի կողմի համաձայնության?…
    Ավելի հասկանալի՝ Ես չեմ պատրաստվում անվերապահ ծառայել ինչ-որ մեկի կողմից՝ առաջադրված «վեհ իդեալների», բայց տրամադրված եմ քննարկելու և սահմանելու այն վեհ իդեալները որոնց իրականացմանը կնպաստենք բոլորս… ինչ ունեք առաջարկելու?
    Մյուս մասնակցի «մտքերին» չեմ անրադառնա… Ուղղահայաց, կոշտ հիերախիկ սխեմայով «կառույցների» միջոցով պատկերացրած «Հայաստան-Սփյուռք» համագործակցություն՝ ինձ արդեն ցույց տվեց թե մտածողության ինչ տիպի հետ գործ ունենք… այդպիսի ցանկացած «համագործակցության» միտք՝ միանգամից նետվում է արտաքնոցը… Ես քո զինվորը չեմ, սիրելիս… հրամաններ չեմ կատարում, ես ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈԻՄ եմ… ՒՆՉ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՈՒՆԵՍ?…

    • Ալբերտ Բաղդասարյան says:

      Հարգելի Արսեն:
      1. Այսօրվա դրությամբ իրողությունն այնպիսին է, որ փաստացի իմ ձևակերպման մեջ ընդգրկված հայերն են միայն այս կամ այն կերպ մասնակցում, ազդում կամ փորձում են ազդել Հայաստանի ու կամ Հայաստանում տարվող քաղաքականության վրա, կամ փորձում օգտակար լինել Հայաստանում ապրող հայրենակիցներին (նկատի ունեմ նաև Արցախը):
      2. Սելեկցիայի օրինակը սիմետրիկ է, բայց ոչ համարժեք: Հայաստանի ամենաանտարբեր ու պասիվ քաղաքացին պարբերաբար, կամա կամ ակամա մասնակցում է (շարժառիթների մասին չեմ խոսում) ընտրությունների (տեղական, համապետական, հանրաքվե), դրանով ակտիվ միջամտելով հասարակական զարգացումների վրա Հայաստանում(սովորաբար բացասական ազդեցությամբ):
      3. Հաղորդման ժամանակ ես նշում եմ, որ Հայաստանի համապատասխան պետական օղակները պետք է մշակած ունենան կոնկրետ նպատակներ, կոնկրետ քայլեր, որոնցում հնարավոր է ընդգրկել առավելագույն թվով սփյուռքահայերի:
      Այդպիսի ծրագիր կարող է լինել հայերի համախմբումն ըստ բնակավայրերի, տեղական կամ պետական իշխանության ձևաորմանը սեփական հայ թեկնածուներով մասնակցելու համար: Որպես օրինակ բերում եմ Գլենդելի քաղաքապետինը:
      Եվ որ հայերի քաղաքական ակտիվությունը ոչ թէ պարփակել ավանդական Հայկական կուսակցությունների շրջանակում(որոնց շատ հաճախ մեծ հաջողությամբ օգտագործում են պետությունների հատուկ ծառայությունները, հաճախ նաև ի վնաս հայության), այլ ընդգրկվելով տեղում գործող տվյալ երկրների կուսակցական- հանրային կառույցներում, գրավել ազդեցիկ դիրքեր, օգտակար լինել բնակության երկրին, հայությանն ու Հայաստանին: Կրկնում եմ, սա պետք է լինի մանրակրկիտ մշակված ծրագիր:
      Վստահ եմ, որ կլինեն այլ ծրագրեր ևս, որոնք կարող են ընդգրկել առավելագույն թվով արտերկրում բնակվող հայերի, և որոնք մշակված կլինեն Հայաստանի ու Սփյուռքի հեռանկարային ու կայուն շահերի համադրմամբ ու փոխլրացումներով:
      Համաձայն եմ Ձեզ հետ, որ ազատ երկրում ապրող ազատ հայը «հրամաններ չեմ կատարում, ես ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈԻՄ եմ… ՒՆՉ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՈՒՆԵՍ?…», ու նաև անում է իր առաջարկները:

    • Արսեն says:

      Ամենաառաջինը՝ դադարել խոսակցությունները «հայ տեսակի» մասին։
      “Տեսակի պահպանումը”, միգուցե ներքին օգտագործման դեպքում, չավարտված պատերամի մեջ գտնվող երկրում համախմբող իմաստ ունենա, բայց իմ ականջին դա հնչում է որպես ռասիզմի կոչ։
      Եվ բացի դրանից հարցը, որ ես տալիս եմ՝ ՊԱՀՊԱՆՈԻՄ ԵՍ, ՈՐ ԻՆՉ ԱՆԵՍ? ..)))..
      Եթե պահպանում ես նրա համար, որ Ռոբը զուգարանում մարդ սպանելու իրավունք ունենա, Նեմեցը՝ ավկայանատեղում, Լիսկան էլ կարողանա, ըստ ցանկության, մարդ գնդակահարել՝ ՄԻ ՊԱՀՊԱՆԻ՝ ՊԵՏՔ ՉՒ։
      Դա միատարր հասարակությունների թերությունն է, նրանք խոսում են «տեսակի պահպանման», ոչ թե «պետության պահպանման» մասին…
      Երբ որ, ինչ որ ռուս խոսում է «ռուսի տեսակի» պահպանման մասին, անմիջապես հասկանում ես, որ ֆաշիստի հետ գործ ունես… իսկ երբ հայն է խոսում այդ մասին?…
      Եվ պետք չի պատմել այն հեքիաթը, թե իբր՝ մեծ ազգերի մոտ, դա մնացածին սպառնում է, իսկ փոքրերի մոտ՝ ինքնագիտակցություն է ձևավորում… դա նույն բանն է …
      Եվ հետո… Ւնչ է նշանակում հայերը? Հայաստանից Կանադա գնացած հույնը սփուռք է, թե ոչ? Այդ ինչպես է լինում, որ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ և հայը, և հույնը ՀՀ ՔԱՂԱՔԱՑՒՆԵՐ են, բայց Հայաստանից դուրս՝ մեկը «սփյուռք» է՝ մյուսը ոչ? Էդ սահմանային անցակետում ակընթարթային տրանսֆորմացիաներ են տեղի ունենում, թե այդ տարբերությունը արդեն «ներսում» կար? ..)))..
      Չգիտեմ գրածս կկարդացվի թէ ոչ։ Եթե այո, դեսպանատների,«համաժողվների», «ներդրումների», «հայկական» հարցերով լոբբինգի մասին ևս ասելիք ունեմ… (թե չէ գիրք չեմ գրելու..))..)
      Համենայնդեպս, ՀՀ-ից պահանջվում է՝ լինել վստահելի գործընկեր, այսօր նա այդպիսին չէ։ Իսկ վստահություն ձեռք բերելու միայն մի ձև կա՝ չխաբելը։ Կարող եք?…)))..

  4. Hay Mard says:

    Վայ էս Ձեր մասին է՝ https://www.aravot.am/2014/09/23/499383 լավ էլ գրել են, ի՞նչ կասեք:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930