Դուրբանում (Հարավ Աֆրիկյան Հանրապետություն) ընթացող 8-ից 18 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունում 14 տարեկանների տարիքային խմբում Հայաստանը ներկայացնող Հայկ Մարտիրոսյանը քիչ առաջ չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Շնորհալի շախմատիստը աշխարհի առաջնությունում 100 տոկոսանոց արդյունք ունի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ chessbase.com-ի