«Այս վանդալիզմի դեմը պետք է առնի միջազգային հանրությունը: Հայաստանի Հանրապետությունը փոքր երկիր է եւ չի կարող միայնակ այդ ամենին դեմ կանգնել: Մենք կարող ենք գնահատական տալ, կարող ենք պայքարել ու պիտի պայքարենք, որ հզոր երկրները ներդնեն իրենց դիվանագիտական խողովակներն ու քաղաքական գործիքներն` այդ խմբավորումների ոչնչացման համար: Այո: Այդպես էլ պետք է ասեմ, քանզի դա ոչ միայն հայ ազգի կամ քրիստոնեության դեմ կատարվող բռնություն է, այլ քաղաքակրթության եւ մարդկության դեմ իրականացվող ոճիր»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը` դատապարտելով Դեյր Էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը` այն որակելով իբրեւ մշակութային ցեղասպանություն:
Հիշեցնենք, որ հայկական եկեղեցին պայթեցվել է իսլամիստների կողմից սեպտեմբերի 21-ին, երբ մենք տոնում էինք մեր անկախության օրը: Այդ հուշակոթողը նվիրված էր 1915 թվականի Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Պետք չէ ասել ու նստել տեղում: