Լրահոս
Օրվա լրահոսը

Նորանշանակ  ՀՀԿ-ական  պրոռեկտորը  վստահեցնում է, որ նախարար Աշոտյանը իր մտերիմը չէ  (Տեսանյութ)

Սեպտեմբեր 22,2014 23:45

Ինչպես տեղեկացրել ենք,  Երևանի տնտեսագիտական համալսարանի  Գյումրու մասնաճյուղի փոխտնօրենի  փոփոխությունը   բավական մեծ քննարկումների թեմա է դարձել: Այս թեմայով նույնիսկ  բողոք էր հղվել մեր խմբագրությանը, որ ստաժավոր մաթեմատիկոս-գիտնական Պարույր Գոմցյանին փոխարինում են  երիտասարդ  ՀՀԿ-ականով: Մի կադրով, որը, ըստ բողոքի, բիզնես ունի, առավել շատ զբաղված է իր բիզնեսով, պաշտոնի  նշանակվելիս  օգտագործել է կրթության և գիտության նախարարի հետ կապերը, բանակում չի ծառայել և այլն և այլն:

Aravot.am-ն այսօր պարզաբանումներ ստացավ նաև նորանշանակ փոխտնօրեն Արման Առաքելյանից:  Մեր այն հարցին, թե ինչպե՞ս եղավ իր նշանակումը` կուսակցությո՞ւնն է դերակատարություն ունեցել, թե՞ մասնագիտական ու կազմակերպչական կարողություններ են հաշվի առել, մեր զրուցակիցն ասաց. «Էդ հարցի պատասխանը իմ դաշտում չէ, որովհետև դա որոշել է մեր բուհի տնօրենը, և ինքը, իմ կարծիքով, շատ սպառիչ տվել է այդ հարցի պատասխանը, թե ինչ հանգամանքներից ելնելով է ինձ առաջարկել էս պաշտոնը: Իմ իրավասությունից դուրս է, որպեսզի ես պատասխանեմ, թե ինչի համար են ինձ նշանակել տնօրենի տեղակալ: Տնօրենը հրավիրել է  իր մոտ, առաջարկել է համատեղ աշխատել, առաջարկել է, թե ինչ դաշտում եմ ես աշխատելու, ինչ պատասխանատվություն եմ ես ստանձնելու: Ես մտածելուց հետո համաձայնվել եմ, որովհետև մեր համալսարանը ինձ համար շատ էսպես ասած հարազատ տեղ է, որովհետև ես էստեղ եմ 1997 թվականից: Այսինքն մեր  բուհի ստեղծման օրվանից, և ես նույնպես իմ չափով որպես ուսանող, հետո որպես դասախոս ունեմ իմ լուման բուհի ստեղծման, կայացման գործում»:

Իսկ ինչպե՞ս կմեկնաբանի մեր խմբագրությանը հասցեագրված բողոքի այն հատվածը, թե Արման Առաքելյանը  փոխտնօրեն նշանակվելու համար  օգտագործել է իր ու կրթության նախարար Արմեն Աշոտյանի  միջև եղած կապերը: Մեր այս հարցին ի պատասխան, Արման Առաքելյանը վստահեցնում է, որ ինքը պարոն նախարարին անձնապես չի ճանաչում, տեսել է մեկ անգամ, երբ նախարարը վարչապետի հետ վերջերս եկել էր Գյումրու տնտեսագիտական համալսարան:

Իսկ ինչպե՞ս կմեկնաբանի նախկին փոխտնօրենի կողմից  հնչեցրած այն մեղադրանքը, թե Արման Առաքելյանը որպես դասախոս անգամ դասերի չի հաճախել: Մեր զրուցակիցը խորհուրդ է տալիս այս մասին հարցնել ուսանողությանը:

Նա միաժամանակ պարզաբանում է, 2013 թվականի հունվարին իրեն առաջարկվել է  ընդգրկվել ՀՀ նախագահի թեկնածու  Սերժ Սարգսյանի նախընտրական մարզային շտաբում և որոշակի գործառույթներ իրականացնել: Ինքը բուհի տնօրենին ներկայացրել է դիմում`խնդրելով իր հաշվին տրամադրել արձակուրդ: Ընտրություներից հետո բնականաբար  եկել է  աշխատանքի, մի քանի  շաբաթ աշխատելուց հետո որոշակի առողջական խնդիրներ է ունեցել, չի կարողացել գալ, սակայն համապատասխան բժշկական փաստաթղթեր է ներկայացրել: Ըստ  նրա, ամեն ինչ օրինական կարգով է եղել:

Իսկ բանակում չծառայելու, դիսերտացիան արագացված կարգով  գրելու հետ կապված, Արման Առաքելյանն ասում է. «Իմ կարծիքով, մարդիկ ինձ ուզում են ներքաշել ինչ-որ պրոցեսների մեջ, բայց ես չեմ ուզում ներքաշվել…Կփորձեմ հերթով պատասխանել ձեր հարցերին: Արագացված պաշտպանելու  հետ կապված, ես բուհը ավարտել եմ  2002 թվականին, առաջին շրջանավարտներից եմ, և էդ ժամանակ այդպես ստացվեց, որ միակ գերազանցության դիպլոմը ես եմ ստացել: Ինձ տնօրենը առաջարկել է  նպատակային տեղ կառավարման  և տնտեսական բարեփոխումներ  ինստիտուտում,  ասպիրանտուրայի նպատակային տեղ, որից ես օգտվել եմ, ընդունվել եմ ասպիրանտուրա: Ժամկետային առումով ես նույնիսկ մի քիչ էլ ուշ եմ պաշտպանել, պաշտպանել եմ 2007 թվականի մարտի 6-ին: Եթե ինչ- որ մարդկանց համար սա արագացված  կարգ է, ուրեմն  թող կարգը փոխեն»:

Բիզնես ունենալու հետ կապված էլ,  Արման Առաքելյանը վստահեցնում է, որ ինքը երկար ժամանակ է  կապ չունի «Երեք խոզուկներ» մսի խանութի հետ: Ճիշտ է` սկզբում ներդրումներ է կատարել, բայց 2009-2010 թվականից հետո կապ չունի, ներդրումը հետ է վերցրել:

Արման Առաքելյանը նախկին փոխտնօրեն Պարույր Գոմցյանին խորհուրդ է տալիս իրենից չվիրավորվել, քանի որ, ըստ նրա,  ինքը չի տվել իր պաշտոնի անցնելու հրամանը:

Մանրամասները ` տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Անահիտ Նիկողոսյան says:

    Տղա ջան,ինչու շուտ չէիր գրում,որ մարդիկ էլ գլուխ էին կոտորում:Դու ինքդ խոստովանեցիր,որ քո դիսերտացիան штамбовка է եղել Դավոյանի՝Երևանի կառավարման ինստիտուտի ցեխում:Այդ տարիներին ոչ միայն Գյումրիից,այլև Շիրակի մարզի շատ շրջաններից մասնաճյուղի անգրագետները դարձան տնտեսագիտության թեկնածուներ:Այստեղից ՀՀ Կրթության և Գիտության Նախարար Արմեն Աշոտյանը պետք է հետևություն անի,թե ինչու աշխարհի 900 լավագույն համալսարանների մեջ ՀՀ-ից ոչ մի համալսարան ներգրավված չէ,մինչդեռ մեր թշնամի Ադրբեջանիից երեք համալսարան է մտել այս ցանկի մեջ:Ես վախենում եմ,որ մի քանի տարուց հետո պարոն Գոմցյանի նման մասնագետների՝բուհից հեռանալուց հետո մենք իրապես պոլին կհավասաևվենք:

  2. Ղ says:

    Այս տղան, ինչպես և ենթադրվում էր, մտքի թռիչք չունի, դա պարզ է նրա տված հացազրույցից, հերթական փոխարինումն է անհաջող կադրով, ես , անկեղծ ասած չեմ հարգում Գոմցյանին, բայց այս տղա դեռ վաղահաս է, որ որևէ պաշտոն ունենա, էնպես որ, բոլոր նրանք, ովքեր իրենց գրառումներում ուղղակի ճղվում էին, որ ապացուցեին այս տղային տաղանդավոր լինելը, երևի , լ հիասթափվեցին, և մի նկատառում.այսօր անգամ դպրոցի հավաքարը առանց աշոտյանի չի նշանակվում, ուստի պետք չէ թևքեևրը փռել այդ ՞նախարարի՞ վրա, ափսոս, էս բուհին, որ քար քար քանդվում է դավոյանի գլխավորությամբ.սա է կրթության որակի վկայությունը, թե չէ էդ ջրոտ խոսքերը , որ միշտ ասվում են , դրանք հերթապահ խոսքեր են ու ասողներն էլ չեն ամաչում, որ անտոմս թատրոն են խաղում, բա որ ես ջահելը դաշտ բառն է օգտագործում, ինքը գիտի թե ֆոտւբոլ է խաղում, գոնե ասի իմ իրավասությունների մեջ չէ, էլ ինչ ասենք

  3. Իսկանդարյան Անի says:

    Իմ շատ սիրելի համալսարան
    Իմ շատ սիրելի դասախոս, մեծ մտքի տեր պրն Գոմցյան
    Ինքս սովորել եմ այս համալսարանում 2004-2010թթ: Պ. Գոմցյանը մեծ ներդրում է ունեցել իմ եւ շատերի` հետագա բարձրագույն գիտելիքներ ստանալու գործում, եղել է մեր կուրսղեկը: Միայն և միայն դրական խոսքերով կարող եմ բնութագրել թե’ որպես մասնագետ, թե’ որպես գիտնական, թե’ որպես մարդ` օժտված մարդկային վեհ արժանիքներով: Նույն Արման Առաքելյանն էլ է ինչ-որ դասախոսություններ կարդացել կուրսում, չեմ էլ հիշում ինչ առարկայից, հիշում եմ , որ տեսել եմ տարեսկզբին և տարեվերջին ` քննության ժամանակ, ինչը չեմ կարող համեմատել պրն. Գոմցյանի դասախոսությունների հետ: Այստեղ շեշտը չեմ դնում, թե ով է ավելի լավ ու մատչելի դասախոսություններ կարդացել,այլ թե ով է ավելի պատասխանատու մոտենում իր աշխատանքին: Եվ թող ցանկացած փոփոխություն լինի ըստ արժանվույն: Շատ ավելի արժանի մարդիկ կան բուհում: Պետք չէ երբեմնի` ցուրտ ու դժվար տարիներին վեր հառնած համալսարանը, որն ունի մեծ պոտենցյալ, հավասարեցնել քաղաքի մյուս միջակ բուհերին: Ցավ եմ ապրում:

  4. S says:

    Պարոն Առաքելյան ձեզ կանաչ ճանապարհ մենք մեծ հույսեր նեք կապում ձեր հեր որ մեր բուհում կլիներ բարեփոպումներ : Շնորհավորում եմ Ձեզ իմ և իմ կուրսիանունի անունից: Զինվեք համբերությամբ

  5. Gevorg says:

    Հարգելի Ղ կարող է դու էլ գիտնական լեզվաբան ես?

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930