Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբիկ Մինասյան. «Երկրներում, որտեղ կա մեծ հայկական համայնք, բնակիչները տեղյակ չեն Հայոց ցեղասպանության մասին»

Սեպտեմբեր 22,2014 22:27

 

Ըստ Ռուբիկ Մինասյանի՝ ստեղծված իրավիճակի մեջ մեղքի բաժին ունեն Հայաստանի դեսպանատները:

«Սփյուռքը շատ մեծ դեր ունի, եթե կարողանա իր ռեսուրսներն օգտագործել տեղի համայնքում՝ համացանցում տարածելով ոչ հայերեն տեքստ, ձայնագրություն կամ տեսանյութեր»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, նշեց «Իրանահայեր» կայքի գլխավոր խմբագիր Ռուբիկ Մինասյանը:

Նա նշեց, որ հայկական սփյուռքը մոտ կես դար զբաղվել է նրանով, ինչով որ զբաղվում է հիմա՝ ողբով: Նա նկատեց, որ Իրանում, Լիբանանում եւ շատ այլ երկրներում, որտեղ կան հայկական մեծ համայնքներ, տեղի բնակիչները տեղյակ չեն Հայոց ցեղասպանության մասին: Ստեղծված իրավիճակի մեջ մեղքի բաժին ունեն, ըստ նրա, Հայաստանի դեսպանատները. «Եթե հայաստանյան դեսպանատան կայքը փնտրում ես եւ գտնում ես կայք, որտեղ գրված է՝ «պատրաստման փուլում է», դեսպանատներից որեւէ բան սպասելը ծիծաղելի է»

Նա համարում է, որ որոնողական համակարգերում «ցեղասպանություն» բառը գրելիս եթե ոչ առաջին էջում, ապա գոնե երկրորդում Հայոց ցեղասպանության մասին տեղեկություն պիտի լինի: Ռուբիկ Մինասյանի կարծիքով՝ իրավիճակը շտկելու համար յուրաքանչյուր հայ ինքը պետք է գործի. «Օրինակ՝ ես անձամբ ունեմ պարսկերենով լրատվական կայք, որը հարյուր միլիոնանոց լսարան ունի, այդ պատճառով էլ Հայաստանի 3 միլիոնանոց լսարանն ինձ պետք չէ: Թեւ հայերեն տարբերակն էլ ունենք, բայց մեր Իրանի այցելուների թիվն անհամեմատելի է հայերի թվի հետ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930