Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոցք էր  ժամանել այն հայ  տիկինը, որը 50 տարեկանում  նշանակվել  էր  Ֆրանսիայի դեսպան  Սալվադորում

Սեպտեմբեր 22,2014 20:54

Խոսքը ֆրանսահայ Լիդյա Գազարյանի  մասին է, որը  մոտ 30 տարի առաջ զբաղեցրել է Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը Սալվադորում: Այսօր տիկինը ֆրանսահայ մի խումբ բարերարների հետ այցելել էր  Շիրակի մարզի Աշոցքի դպրոց, որը կառուցվել էր  հենց իրենց ֆինանսավորմամբ`  Համահայկական  հիմնադրամի ֆրանսահայ թևի աջակցությամբ: Նրանք  այս օրերին եկել էին Հայաստան  մասնակցելու Հայաստան-Սփյուռք համաժողովին և, օգտագործելով առիթը, այցելել էին իրենց իսկ միջոցներով կառուցված գերժամանակակից դպրոց: Նշենք, որ դպրոցը բաղկացած է 4 մասնաշենքից և նախատեսված է  360 աշակերտի համար: Այս դպրոցի կարմիր ժապավենը կտրվեց  անցած շաբաթ օրը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ձեռամբ:

ashocq2 nunik2 nunik3 ashocq1 ashocqԻնչպես  Aravot.am-ի հետ զրույցում  պատմեց  Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ, Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը, այսօր ինքը հաճելիորեն  զարմացել է, երբ իմացել է, որ բարերարներից մեկը Լիդյա Գազարյանն է, որը  պետական գործիչ լինելուց  բացի, նաև բարերար է: «Նա այսօր գտնվում էր Աշոցքում` Հայաստանի հյուսիսային լեռնային բնակավայրում, վարժ խոսում էր հայերեն, հաճույքով շփվում էր երեխաների հետ, կենսագրական տվյալներ ներկայացրեց, կենսագրությունից դրվագներ պատմեց: Պատկերացրեք, ես հպարտությունից զատ, որ մեր հայրենակիցն է, էդպիսի առաքելություն ունի, նաև մտածում էի, որ այդ երեխաները վաղը եթե ոչ ուրիշ օրինակով, ապա էս օրինակով կուզենան լավ սովորել, որպեսզի կարողանան հանապազօրյա հացը վաստակելուց, նաև իրենք էլ ժամանակին զբաղվեն բարեգործությամբ, որպեսզի հատուցեն այն, ինչ այսօր իրենց համար արվում է` հարմավետ պայմաններ, որակյալ կրթություն ստանալու համար »,- ասաց մեր  զրուցակիցը:

Ըստ Սահակ Մինասյանի՝ տխուրն այն է, որ մենք առանձնահատուկ հակում ունենք վատ երևույթները լուսաբանելու ու շահարկելու, սակայն, չգիտես ինչու, համեստ ենք վերաբերում դաստիարակչական խնդիրներին: Ըստ նրա, մեր ազգի երևելի մարդկանց մասին  մամուլում գրեթե տեղեկատվության չես հանդիպում, բայց փոխարենը մամուլն ավելի շուտ անդրադառնում է  այն հարցին, թե մեր որ հայրենակիցը որտեղ, ինչ հանցավոր խմբի մեջ է հայտնվել և ձերբակալվել:

Լուսանկարները`Հայաստան համահայկական հիմնադրամի https://www.himnadram.org/

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    50 տարեկանն ինչ կապ ունի, որ դեռ մի բան էլ վերնագրում հատուկ շեշտում եք?

  2. Մ.Դ says:

    Անկապ վերնագիր , ոչինչ չասող, փոշմանեցի ,որ ժամանակ կորցրեցի նյութը կարդալու վրա, սովորեք լավ գրել

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930