Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Վերաքննիչ դատարանի որոշումը` պարտավորեցնել Ilur.am-ին եւ «Հրապարակ» օրաթերթին աղբյուրը բացահայտել՝ հակաիրավական որոշում է համարում:
«Տեղեկատվության աղբյուրը լրատվամիջոցները կարող են գաղտնի պահել, եթե այն չի սպառնում ազգային անվտանգությանը, որը պետք է դատարանն ապացուցի: Իմ համոզմամբ, այդ տեղեկությունը ազգային անվտանգությանը բացարձակապես չի սպառնում: Այս որոշման նպատակն է ինքնագրաքննություն մտցնել լրատվամիջոցների մեջ: Եթե այս գործը գնա մարդու իրավունքների եվրոպական դատարան ու ճիշտ ներկայացվի, լրատվամիջոցներն անպայման կշահեն»,- ասաց պարոն Իշխանյանը:
Նրա խոսքով, ահաբեկում են լրատվամիջոցներին` ավելի զգուշավոր գրել ու հրաժարվել սուր տեղեկություններից: Պարոն Իշխանյանը նաեւ ասաց, որ լրատվամիջոցների ղեկավարներն ու խմբագիրները այս հարցում պետք է համերաշխություն դրսեւորեն. «Լրատվամիջոցները չպետք է վախենան այս որոշումից ու համերաշխության ձեռք մեկնեն`անկախ իրենց քաղաքական համակրանքներից ու հակակրանքներից»:
Հիշեցնենք, որ նշված լրատվամիջոցների վերաքննիչ բողոքով պահանջում էին բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը` հայտնի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի կատարած բռնության մասին տեղեկատվության աղբյուրը բացահայտելու մասին:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մաքուր աղբյուր ես հիշեցնում Իշխանյան:Խաշամի տակից բխող աղբյուր:Քեզ նման հային ո*նց չհարգեմ. ձև չկա:
Շատ ճիշտ առաջարկություն է, որ բոլոր լրատվամիջոցներն այս հարցում ընդհանուր համերաշխություն և աջակցություն պետք է ցուցաբերեն “Հրապարակին” և Ilur.am -ին, եթե նույնիսկ հակակրանք ունենան նրանց նկատմամբ:
Եթե այս երկու լրատվամիջոցները պարտվեն, վաղն էլ պարտվելու են մյուսները և արդեն ձևական կլինի մեր մոտ մամուլն ավանել որպես չորրորդ իշխանություն:
Մեր պատվիրակները առիթը բաց չեն թողնում եվրոպական ամբիոններից գովելու մեր մամուլի ազատ վիճակը և խոստանում այդ ուղղությամբ լրացուցիչ ջանքեր գործադրել: Բայց դրսում այդ ելույթ ունեցողները գալիս եմ մեր մոտ և սսկվում են, երբ կոնկրետ որևէ լրատվամիջոցի պաշտպանության խնդիր է առաջանում: Ինչքան ելույթը ճոռոմ, այնքան անելիքը խղճուկ: