Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Փաստաբանների պալատի խորհուրդը նոր անդամ ունի

Սեպտեմբեր 22,2014 19:16

Վաղաժամկետ դադարեցվել է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Ռուբեն Հակոբյանի լիազորությունները՝ համաձայն դիմումի: Ռուբեն Հակոբյանի դիմումի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ վերջինս մշտապես բնակվում է Վանաձոր քաղաքում և դժվարություն է ունենում մասնակցել բավականին հաճախ գումարվող Պալատի խորհրդի նիստերին:

ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության համաձայն Խորհրդի անդամի լիազորություններից հրաժարվելու դեպքում որպես ՓՊ խորհրդի անդամ է ներգրավվում առավել շատ ՙկողմ՚ ձայներ ստացած փաստաբանը: Ռուբեն Հակոբյանից հետո առավել շատ ՙկողմ՚ ձայներ ստացել է փաստաբան Ալեքսանդր Սերգեյի Սիրունյանը (արտոնագիր թիվ 945)՝ 241 ձայնով:

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը 2014թ. սեպտեմբերի 22-ից համարվում է ներգրավված ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Ռուբեն Հակոբյանի փոխարեն` վերջինիս լիազորությունների համար սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածով:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930