«Չեմ հետևել ոստիկանապետի ճշգրիտ հայտարարությանը, բայց ոստիկանապետն իրավունք չունի որևէ քաղաքական գործընթացի վրա ազդեցություն ունենալ, սպառնալից հայտարարություն անել: Եթե այսպիսին է եղել ելույթը, դա իհարկե, անթույլատրելի է»,-այսպիսի կարծիք հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը ի պատասխան Aravot.am-ի հարցին՝ չնայած պարոն Մանուչարյանը շնորհակալություն է հայտնում հայ օլիգարխներին, որ մարտի 1-ը մեկ անգամ է եղել, բայց արդյոք ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վերջին հայտարարությունները «սառը ցնցուղի» մասին՝ չե՞ն վկայում, որ ՀՀ իշխանությունները կրկին հիշեցնում են մարտի 1-ը և սպառնում: Ըստ պարոն Մանուչարյանի՝ Հայաստանում հիմա այնպիսի շրջան է, որ տարբեր խարդավանքներ, սպառնալիքներ կան քաղաքական դաշտում, քանի որ պայքարը ավանդական ձևերով շարունակվում է, և տարբեր խմբեր նման սպառնալիքներով են հանդես գալիս: Կոնկրետ որ դեպքում սպառնալիք է, որում՝ ակնարկ, որում այլ բան, Աշոտ Մանուչարյանը հորդորում է չխորանալ, քանի որ դա որևէ արդյունք չի տա:
Պարոն Մանուչարյանի կարծիքով՝ ամբողջ օլիգարխական կառավարման համակարգը ենթարկված է այդ տրամաբանությանը: Նա մանրամասնեց. «Ուղղակի չեմ պատկերացնում, որ այսօր ՀՀ-ում որևէ մեկը ի վիճակի լինի գնալ մարտի 1-ի ուղղությամբ, քանի որ վիճակը շատ ավելի կարծրացած է, և այսօր արդեն մարդիկ չեն կարող իրենց նման բան թույլ տալ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև