Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախարարն ընդունել է նախկին դատապարտյալին 

Սեպտեմբեր 22,2014 18:32

Օրերս ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը  Աբովյան քրեակատարողական հիմնարկից  ազատված  20-ամյա Էլման Խալաֆյանի խնդրանքով ընդունել է նրան: Նա նախարարին պատմել է, որ փաստաթղթային որոշակի խնդիրներ ունի, որոնք խանգարում են աշխատանքի ընդունվել՝  խնդրելով այդ հարցում օգնել իրեն,: Նախարարը քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ: Դեռևս հունիսի մեկին ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հովհաննես Մանուկյանն Աբովյան ՔԿՀ-ում զրուցել էր դպրոցը  նոր ավարտած դատապարտյալի հետ: Շրջանավարտը նախարարին պատմել էր, որ հիմնարկից դուրս գալուց հետո ցանկանում է ուսումը շարունակել որևէ բուհում: Նախարարն էլ հորդորել էր  անպայման դիմել իրեն, եթե քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց  հետո խնդիրներ ունենա: 
        Էլմանը բնակվում է Ստեփանակերտում ընտանիքի հետ: Ընտանիքի միակ կերակրողը հայրն է, տանը նաև անչափահաս երեխաներ կան: Էլմանը նախարարին ասել է, որ սպասում է օր առաջ անձնագիր ստանալուն, որպեսզի աշխատանքի ընդունվի: Նախարարը հետաքրքրվել է տղայի ընտանիքի սոցիալական վիճակով: Զրուցելով ապագայի պլաններից՝ Էլմանը նշել է, որ շուտով բանակ է գնալու: Նա նաև ասել է, որ վարորդական իրավունք է ուզում ստանալ և պետք է մասնակցի մեքենա վարելու դասընթացներին:  Ներկայացնելով քրեակատարողական  հիմնարկում իր սովորած արհեստները՝  Էլմանը  հպարտացել է, որ ձեռքից ամեն ինչ գալիս է և պատրաստ է մինչև զինվորագրվելը կատարել ցանկացած աշխատանք: Նա նաև հավաստիացրել է, որ, չնայած բաց է թողել բուհ ընդունվելու ժամկետները,  բանակից հետո անպայման մտադիր է տնտեսագետ դառնալ:  Նախարարը Էլմանին հորդորել է այլևս երբեք չշեղվել ճիշտ ճանապարհից: Նա տղային հանդիպման վերջում գրիչ է նվիրել՝  հույս հայտնելով, որ այսուհետ այն կլինի Էլմանի և՛ հզոր և՛ պիտանի  զենքը: 


ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930