Դիլիջանից ստացված տեղեկություններով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Դավթյանն իր դիմումի համաձայն ազատվելով աշխատանքից՝ մեկնել է Մինսկ: Նա այդ քաղաքում բիզնեսով զբաղվող ընկերներ ունի: Աշոտ Դավթյանը նախկինում աշխատել է որպես Դիլիջանի փոխքաղաքապետ:
Զանգահարեցինք սեպտեմբերի 2-ից «Դիլիջան ազգային պարկի» տնօրենի պաշտոնակատար Սահակ Մուրադյանին: Նրանից իմացանք, որ ծագումով Արարատի մարզի Դաշտավան գյուղից է, բնակվում է Երեւանում: Ս. Մուրադյանը հայտնեց , որ ազգային պարկի տնօրենի մրցույթը կայանալու է 6 ամսվա ընթացքում, ինքը մասնակցելու է մրցույթին:
Մեր տեղեկություններով Սահակ Մուրադյանը Աժ նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին է:
Տեղեկացանք, որ Ս. Մուրադյանը 1998-2002թթ. սովորել է Երեւանի ֆիզկուլտուրայի պետական մանկավարժական ինստիտուտում` ստանալով ֆիզկուլտուրայի մանկավարժի դիպլոմ, իսկ 2010-2012թթ.` Մաշտոցի անվան համալսարանի մագիստրատուրայում` ստանալով իրավագետի որակավորում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Աշոտը կարգին մարդ է, բարձր հատկանիշների կրող, ուր էլ գնա կհարգվի, թող դեպուտատիկի որդյակը երջանիկ զգա իրեն, երջանիկի հայրենակիցն է, երևի Դիլիջանում էլ մարդ չկար մնացել էր ԱԺ ի անպատգամի հույսին: