Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պետրոս Մակեյան. «Քոչարյանը պիտի հայտնվեր այնտեղ, որտեղ 2008-ին մեզ ուղարկեց»

Սեպտեմբեր 22,2014 17:58

«Սահմանադրական բարեփոխումներ կոչված այս սոուսով ուզում են շարունակել իշխանությունը վերարտադրելու և Սերժ Սարգսյանի լիդերությունը պահպանելու գործընթացը»,-«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի կարծիքով` ՀՀԿ-ն անելու է ամեն ինչ, որ Սերժ Սարգսյանը վերարտադրվի խորհրդային ժամանակաշրջանում հայտնի «գենսեկի» կարգավիճակով: Այս առիթով նա ասաց. «Ֆորմալ առումով գենսեկը պաշտոն չունի, բայց ողջ իրավական, կառավարական օրինական դաշտը գենսեկի տրամադրության տակ է»:

Պարոն Մակեյանն անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի «ֆենոմենին» ու վրդովվեց. «Քոչարյանը տասը տարվա ընթացքում հազարավոր մարդկանց խեղաթյուրել է, ճակատագրերի հետ խաղացել, մարտի 1 սարքել, տասը զոհ, հարյուրավոր քաղբանտարկյալներ ու հալածյալներ և քսանից ավելի պետական քաղաքական գործիչների մահ իր իշխանության օրոք, ու ինքն այսօր պայքարում է և հայտ է ներկայացնում վերադառնալու համար: Նորմալ երկրում, նորմալ, ժողովրդի կողմից լիազորված իշխանություն լինելու պարագայում Քոչարյանը պիտի հայտնվեր այնտեղ, որտեղ 2008-ին մեզ ուղարկեց»:

Պետրոս Մակեյանը վստահ է, որ «բոլորն էլ ժամանակի ընթացքում իրենց տեղում հայտնվելու են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Խոսքն ասելիս մինչև վերջ ասա:Սերժանտի հետ միասին:Սերժանտը նրա դրածոն չէ*:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930