Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՊՆ քննչականի պետի տեղակալը` Սուրիկ Խաչատրյանի որդու թմրամիջոց օգտագործելու մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 22,2014 17:40

ՊՆ քննչականի պետի տեղակալ Պերճ Այվազյանը պնդում է, որ ՊՆ քննչական ծառայություն հասած գործերը չեն կոծկվում:

Aravot.am-ի հետ զրույցում նա հերքեց, թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի` թմրամիջոցների ազդեցության տակ լինելու հանգամանքը հենց ՊՆ քննչականում է հերքվել:

Հիշեցնենք, որ թեեւ փորձաքննության եզրակացությամբ հաստատվեց, որ Բուդաղյանների վրա կրակելու օրը Տիգրան Խաչատրյանը եղել է թմրամիջոցի ազդեցության տակ, այդ հանգամանքը, ինչպես մեզ հետ զրույցում ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը, հենց ՊՆ քննչական մարմնում անտեսվեց. «Այս հարցին ուղղակի չանդրադարձան»:

«Եթե նախաքննությամբ հերքվել է, որ թմրամիջոցի ազդեցության տակ է եղել, ոչինչ չեմ կարող ասել…եկեք այդ հարցին չանդրադառնանք»,- ասաց ՊՆ քննչականի պետի տեղակալը:

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն էլ հիշեցրեց, որ Տիգրան Խաչատրյանի ձերբակալությունից հետո նրանից վերցված նմուշներով հաստատվել էր նրա օրգանիզմում թմրամիջոցի առկայությունը. «Այլ բան է, որ բառախաղ են անում` ասելով, թե չի հաստատվել դեպքի ժամանա՞կ է նա ընդունած եղել թմրամիջոց, թե՞` դեպքից առաջ: Անմիջականորեն դեպքի ժամանակ գտնվե՞լ է ազդեցության տակ, թե՞ մինչեւ այդ կամ հետո է ընդունած եղել ու դեպքի ժամանակ ազդեցությունը չի եղել:

Մի գործ, որտեղ կոծկվում են ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանությունը, հրազենային մարմնական ծանր վնասվածքները կոծկվում են, կոծկվում է Սուրիկ Խաչատրյանի մեքենայում տեղի ունեցած ծեծը, ամեն ինչ էլ կկոծկեն»:

Հիշեցնենք, որ Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է անցած տարի Սուրիկ Խաչատրյանի` Գորիսի առանձնատան դիմաց տեղի ունեցած դեպքերով նրա որդուն` Տիգրան Խաչատրյանին եւ թիկնապահ Զարզանդին դատական նիստի մասնակից դարձնել` հրավիրել դատարան բացատրություններ տալու:

Պարոն Ալումյանի խոսքով, Խաչատրյանի եւ Զարզանդի` դատարան գալը նախատեսված է
սեպտեմբերի 27-ին: Բայց պարոն Ալումյանը չբացառեց, որ նրանք չեն ներկայանա կամ կուղարկեն իրենց փաստաբաններին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930