Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Հրապարակ» օրաթերթի և Ilur.am կայքի բողոքը: Հիշեցնենք, որ նշված լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրին, տեղեկացրել էին, որ Շիրակի ոստիկանապետը բռնություն է գործադրել ըմբշամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի նկատմամբ: Դատարանի որոշմամբ՝ օրինական ուժի մեջ է թողնվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով լրատվամիջոցներին պարտադրվում է բացահայտել տեղեկատվության աղբյուրը:
Նյութի մանրամասները կարդացեք armlur.am -ի կայքում