«Այն, որ մեղադրողն է պահանջել Շանթ Հարությունյանի, հատկապես անչափահաս որդու հետ կապված, դա խայտառակություն է: Նույնիսկ սովետի ժամանակ նույն ընտանիքից երկու հոգու չէին դատում»,-«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը քննադատում է Շանթ Հարությունյանի և նրա որդու նկատմամբ կայացված դատավճիռը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ դատախազ Գևորգյանը ներկայացրեց մեղադրական ճառը և միջնորդեց Շահեն Հարությունյանին դատապարտել հինգ տարվա ազատազրկման, Շանթ Հարությունյանին՝ 7:
Պարոն Մակեյանի կարծիքով` ակնհայտ է իշխանությունների վրեժխնդրությունը. «Հիմա 15-16 տարեկան երեխային դատում են: Սրանք այնքան վրեժխնդրություն ունեն, որ չեն կարողանում հանդուրժել այդ երեխայի գոյությունը: Ին՞չ է արել. պաշտպանել է իր հորը: Ցանկացած նորմալ մարդ իր հնարավորություններով փորձելու էր պաշտպանել իր ծնողին, բռնել ու նման հոդված են դնել, կներեք, սա մեր բոլորի ամոթն է»:
Aravot.am-ի հարցին` հնարավո՞ր է դատավճռի հարցում վերանայումներ լինեն, պարոն Մակեյանը պատասխանեց. «Կարծում եմ` շատ բան չի փոխվի. կարող է տարիները փոխվեն, կամ երեխային տան պայմանական, բայց իրենք արդեն խայտառակել են իրենց այդ մեղադրականով: Բայց դա դատավորի կամ դատախազի որոշումը չէ, նման հարցեր ՀՀ-ում թիվ մեկ իրավական սենյակներում չեն լուծվում, այլ Բաղրամյան 26-ում»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ