Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմում. Ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը մինչ օրս չի կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները

Սեպտեմբեր 22,2014 16:02

Նախագահ՝ պարոն Սերժ Սարգսյանին

ք. Երևան, Բաղրամյան 26

Քաղաքացիներ՝
Սեդրակ Բաղդասարյանից
Տատյանա Զարիկյանցից
Լևոն Ղասաբյանից
Գրիգոր Ղարիբյանից
Գոհար Ղարիբյանից

19.09.2014թ.

Դ Ի Մ ՈՒ Մ

Մեծարգոʹ պարոն Նախագահ,
Սույն դիմումը հղելով՝ Ձեր ուշադրությունը ցանկանում ենք հրավիրել այն հանգամանքի վրա, որ դեռևս 2007 թվականին, երբ Դուք՝ լինելով Հայաստանի Հանրապետության նորանշանակ վարչապետ, ընդունեցիք Երևան քաղաքի Կենտրոն թաղամասի կառուցապատման նպատակով ձեռնարկված հակասահմանադրական գործընթացների արդյունքում իրենց սեփական բնակելի տներից վտարված Երևան քաղաքի Բուզանդ, Արամի և Ֆիրդուսի փողոցների բնակիչներին, հրապարակայնորեն խոստում տվեցիք, որ կլուծեք տուժած բնակիչների հարցը: Սակայն, ապարդյուն. Ձեր խոստումը մնացել է անկատար և մինչ օրս այդ ուղղությամբ որևէ գործողություն չի ձեռնարկվել:
Հայաստանի Հանրապետության կառավարության ստանձնած պարտավորության հիման վրա 2011 թվականի նոյեմբերի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի (application no. 43242/05), Ղասաբյանը և ուրիշներն ընդդեմ Հայաստանի (application no. 23566/05) և Ղարիբյանը և ուրիշներն ընդդեմ Հայաստանի (application no. 19940/05) գործերով որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը երեք ամսյա ժամկետում նշված գործերով դիմողներին համապատասխանաբար տրամադրել Երևան քաղաքի Արամի փողոցի 4/6 շենքի, 31 (Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի), 40 (Ղասաբյանը և ուրիշներն ընդդեմ Հայաստանի) և 63 (Ղարիբյանը և ուրիշներն ընդդեմ Հայաստանի) բնակարանները:

Սակայն, հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մինչ օրս՝ արհամարհելով Եվրոպական դատարանի որոշումն՝ այն չի կատարել և վերը նշված բնակարանները չի հանձնել հասցեատերերին:

Հարկ ենք համարում նաև նշել, որ դեռևս 09.02.2012թ. սույն հարցով դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պարոն Գևորգ Կոստանյանին, սակայն մինչ օրս որևէ պատասխան չենք ստացել (գրության պատճենը կցվում է):

Մենք՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնց սեփականության իրավունքը կոպտորեն խախտվել է Հայաստանի Հանրապետության կողմից, ցանկություն ունենք տեղեկանալու, թե ինչու՞ Հայաստանի Հանրապետությունը մինչ օրս չի կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, որոնք համապատասխան միջազգային իրավական ակտերով ստանձնած պարտավորությունները հիմք ընդունելով՝ Հայաստանի Հանրապետության համար պարտադիր են հանդիսանում:
Հարգանքով՝

Սեդրակ Բաղդասարյան
Տատյանա Զարիկյանց
Լևոն Ղասաբյան
Գրիգոր Ղարիբյան
Գոհար Ղարիբյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930