Օգոստոսի 26-ից ցայսօր Ադրբեջանում է գտնվում Նոյեմբերյան քաղաքի բնակիչ,1961թ. ծնված Սարգիս Անանյանը: Նոյեմբերյանում կեղծ լուր է տարածվել, թե իբր ադրբեջանցիները նրան վերադարձրել են Հայաստան:
Սարգիսի քույրը՝ Կողբի բնակչուհի Սիրուշ Երկնափեշյանը մեզ ներկայացրեց Ղազախի շրջանի Քեմեռլի գյուղում Սարգիսի հայտնվելու հանգամանքները: Սարգիսը տաքսի ծառայություներից մեկի ավտոմեքենայով Երեւանից՝ որդու տնից վերադարձել է Նոյեմբերյան: Դիլիջան քաղաքում նա չգիտես ինչու իջել է մեքենայից: Տիկին Սիրուշը ենթադրում է, որ իր եղբայրը ոտքի հաշմանդամության պատճառով մեքենայում իրեն հարմար չի զգացել, գուցե այդ պատճառով է իջել:
Սարգիս Անանյանը Դիլիջանից հասել է Իջեւան: Քրոջ խոսքերով՝ նա իր համեստ, ամաչկոտ բնավորության պատճառով ճանապարհի եզրին չի կանգնել, որպեսզի համընթաց մեքենա կանգնեցնելով՝ հասնի Նոյեմբերյան:
Սարգիս Անանյանն Իջեւանի տարածաշրջանից ոտքով է ճանապարհ ընկել: Նրան այդ ճանապարհին տեսնող նոյեմբերյանցի է եղել: Ոսկեպար գյուղի մոտից Սարգիսը փորձել է անտառով՝ կարճ ճանապարհով հասնել Նոյեմբերյան:
Կարդացեք նաև
Սիրուշ Երկնափեշյանի վկայությամբ՝ նրան նկատել են Ոսկեպարի դիրքապահները:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Սարգիս Անանյանը,դատելով լրատվական նյութերի տված տեղեկություններից,իր համեստության շնորհիվ չէ, որ հայտնվել է Ադրբեջանի տարածքում:Դատելով եղած լրատվական նյութերի տված տեղեկություններիից,կարելի է ասել,որ նա եղել է արբեցող անաշխատունակ անձ,որին չեն ընդունել, հարգել և օգնել ցանկանալ նույնիսկ իր ամենամոտ հարազատները:Նա գնացել է Ռուսաստան իր որդու մոտ ,որը նրան հավանաբար չի հանդուրժել հարբեցողության պատճառով:Նույնը կատարվել է նաև Երևանում,որտեղից իբր նա (գուցե նրան այստեղ ևս չեն հանդուրժել) տաքսով եկել է Դիլիջան,հետո Իջևան,այստեղից ել <> շնորհիվ ոտքով գնում է Նոյեմբերյան,այստեղից էլ `Ղազախ:Իմ կարծիքով Սարգիս Անանյանի Ադերբեջանում հայտնվելու հիմնական մեղքը ընկնում է իր հարազատների և պետության վրա:Հայաստանում նման կարգի մարդիկ հարյուրներով,գուցե և հազարներով կան ,որոնք դուրս են պետության ուշագրության կենտրոնից:Սարգիս Անանյանի Ադրբեջանում հայտնվելը Ադրբեջանը լավագույն զևով մեկնաբանեց իր քաղաքական շահերին համապատասխան: