«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Ադրբեջանական կողմը հետաքրքրված է ուկրաինական արտադրության զենքով, որը հաջողությամբ փորձարկումներ է անցել Ուկրաինայի հարավ-արևելքում հակաահաբեկչական գործողության գոտում: Այդ մասին haqqin.az ինտերնետային պարբերականին ասել է «Ուկրօբորոնպրոմ» պետական կոնցեռնի գիտատեխնիկական վարչության պետ Սերգեյ Պոդպիսնովը:
Նրա փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը մանրակրկիտ ուսումնասիրում է ուկրաինական զենքի յուրաքանչյուր տեսակ:
«Մենք ադրբեջանական կողմին ենք ներկայացրել տարբեր տեսակի ականանետներ, նռնականետներ, ինչպես նաև համազարկային համակարգեր: Մենք ցուցադրել ենք գնդացրային-նռնականետային համակարգը՝ նախատեսված 7․62, 12․7 և 30 միլիմետր տրամաչափերի նռնականետներով կենդանի ուժի, տրանսպորտային միջոցների և ցամաքային օբյեկտների խոցման համար», – ասել է Պոդպիսնովը:
Բացի այդ, Բաքվում գործընկերներին ցուցադրվել են մինչև 1000 մետր բարձրության վրա օդային թիրախների վրա կրակելու հնարավորությամբ հեռակառավարվող գնդացիրները:
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում