Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդներին կոչ են անում խախտում չանել, որ տեսախցիկների տերերին չհարստացնեն

Սեպտեմբեր 22,2014 14:22

Ավտովարորդները սեպտեմբերի 24-ին մայրաքաղաքում կանցկացնեն ակցիա՝ այդ օրը հայտարարելով ո’չ խախտումների օր: Այսօր «Նոյյան Տապան» մամուլի սրահում այս մասին ասաց «Վարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը` բոլոր վարորդներին կոչ անելով խախտումներ չանել, որպեսզի տուգանքները պակասեն:

Տիգրան Հովհաննիսյանն ասաց, որ տաս օրը մեկ ակցիան կյանքի կկոչվի: Ասուլիսին ներկա ավտովարորդներն ասացին, որ լուրջ բախում է առաջացել ավտովարորդների եւ տեսախցիկների սեփականատիրոջ միջեւ, եւ որպեսզի այս հարցը մեկընդմիշտ լուծում ստանա, պետք է անցնի պետության կառավարման տակ. «Եթե պետությունը դառնա սեփականատեր նա եւ ներելու իրավունք կունենա եւ վարորդին ժամանակ կտրվի, որ ժամանակի ընթացքում կամ տուգանքը մուծի, կամ էլ քննարկեն` տեսնեն, ինչ կարելի է անել»:

Լիգայի նախագահն այն վարորդներին, որոնք տուժել են տեսախցիկների գործունեությունից եւ որոնց տուգանքները կրկնապատկվել, հնգապատկվել են, կոչ արեց դիմել իրենց կազմակերպություն` միասնական պայքարելու համար. «Թող բերեն լիգայի գրասենյակ, մենք նրանց դիմումները անվճար կբողոքարկենք:

Ես, երբ շփվում եմ ճանապարհային ոստիկանների հետ, վարորդների հետ տեսնում եմ, որ նրանք ցանկություն ունեն, որ երթեւեկությունը կանոնակարգվի, ապա ի՞նչն է խնդիրը, որ պետությունը ուզում է, որ միայն մասնավորը աշխատի այդ դաշտում, նրա գրպանը գնալու փոխարեն այդ գումարները թող պետական մարմինը ստանա: Եթե մասնավորն էլ շահագրգռված է, որ այս հարցը լուծվի, ուրեմն թող մեզ հետ պայքարի, որ կանոնակարգվի, հասնենք նրան, որ խախտումները պակասեն, տուգանքները պակասեն: Թող մասնավորն հասկանա, որ դա հավերժ բիզնես չէ, դա արտադրություն չէ, որ հավերժ լինի»:

Տիգրան Հովհաննիսյանի համոզմամբ, այն ինչ տեղի ունեցավ տեսախցիկները տեղադրելուց հետո, «ամոթալի երեւույթ էր, քաոս»: Ըստ նրա, վերջերս փոփոխված օրենքն էլ, որի համաձայն վարորդը տուգանված լինելու մասին ծանուցումը ստանա-չստանա, միեւնույն է համարվում է ստացած, «ուղղակի աբսուրդ է»:
Տիգրան Հովհաննիսյանն ու վարորդները վստահեցրին, որ ճանապարհային ոստիկանների մեջ էլ կան բարեխիղճ աշխատողներ, որոնք ամրագոտին չկապելու համար ոչ թե միանգամից տուգանում են, այլ նախ զգուշացնում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930