Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Րեյիսին լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ իրանական էներգակիրների խնդրին՝ նշելով, որ իրենք շատ ծրագրեր ունեն այդ կապակցությամբ:
Նա հավելեց, որ մոտ ապագայում ընդհանուր հանձնաժողով է տեղի ունենալու Թեհրանում, որի ընթացքում քննարկվելու են այդ եւ տարբեր այլ բնագավառներին վերաբերող մի շարք այլ հարցեր:
Հարցին, թե ճի՞շտ են Իրանի նախագահ Հասան Ռուհանիի՝ Հայաստան այցելության մասին շրջանառվող լուրերը, դեսպանը պատասխանեց, որ այցելությունը տեղի կունենա, բայց ժամկետները դեռ հայտնի չեն, քանի որ նախագահի այցելության համար պետք է կազմվեն հատուկ ծրագրեր:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ