Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մոհամմադ Րեյիսի. «Իրանը որեւէ մեկի հետ համագործակցելու կարիք չունի»

Սեպտեմբեր 22,2014 14:10

«Դա իսլամական պետություն չէ»,- լրագրողների հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով «Իսլամական պետություն» կոչվող խմբավորմանը, հայտարարեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Րեյիսին:

Նա նշեց, որ իսլամը դեմ է ծայրահեղականությանը եւ ահաբեկչությանը, հետեւաբար՝ «Իսլամական պետություն» անվանումը սխալ է: Դեսպանը հավելեց, որ խմբավորման ստեղծման գործում երեք տարի առաջ մեծ դեր են ունեցել որոշ պետություններ, եւ այդ պետություններն էլ այսօր համագործակցում են, որպեսզի ոչնչացնեն այդ խմբավորումը.
«Դժբախտաբար, մեծ երկրներն ուշադրություն չդարձրեցին Իրանի կարծիքի վրա: Իրանը սկզբից դեմ էր, որ այսպիսի խմբավորում գոյություն ունենա: Այս խումբը ե՛ւ ահաբեկչությամբ, ե՛ւ սպառնալիքներով կարողացավ առաջ գնալ»:

Դեսպանը հավելեց, որ Իրանը խորհրդակցական ծառայություններ է մատուցում Իրաքին, քանի որ Իրանը մեծ փորձ ունի այդ բնագավառում. «Իրանի հեղափոխությունից առաջ՝ Իրանն ահաբեկչության դեմ էր կանգնել, եւ այդ ահաբեկչական խմբի կողմից շատ իրանցի մտածողներ նահատակվել են: Իրանի պետությունը իր պատրաստակամությունն է հայտնել օգնել Իրաքին՝ այս վտանգը տարածաշրջանում վերացնելու համար»:

Հարցին, թե արդյոք Մոհամմադ Րեյիսին հնարավոր համարո՞ւմ է Իրանի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը ծայրահեղականների դեմ պայքարում, դեսպանը պատասխանեց, որ Իրանը որեւէ մեկի հետ համագործակցելու կարիք չունի.
«Եթե հենց սկզբից իրենք լսեին Իրանի կարծիքը, այսպիսի իրավիճակի առաջ չէին կանգնի: Գիտե՞ք, թե ինչպիսի երկրներ են օգնել՝ զենք տրամադրելով իրենց, երեք տարի հետո կանգնել են այս փաստի առաջ, թե ինչպե՞ս պետք է վերացնեն այս խմբավորումները: Այս բոլորից առաջ Իրանը իր խորհրդատվական ծառայությունն էր մատուցում Իրաքին, որպեսզի այս զարգացումների դեմն առնի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930