Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդավարական Հայրենիք». Իշխող վերնախավին դեռևս ընտրության հնարավորություն կա

Սեպտեմբեր 22,2014 13:58

ՀՀ անկախության տարելիցին «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը Դիլիջանում անցկացրեց քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ` ամփոփելու անկախության 23 տարիների այսօրվա հանգրվանը:

ԺՀԿ կողմից մշտապես տրվել է այս կամ այն գործընթացի հստակ գնահատականը, մասնավորապես` քաղաքական խորհրդի 22.05.2014թ. հայտարարությամբ արձանագրվել էր Հայաստանի երրորդ հանրապետությունում ստեղծված ծանր սոցիալ-քաղաքական իրավիճակն ու հնարավոր ելքերի մասին:

Վերջին ժամանակահատվածում աշխարհաքաղաքական սրընթաց զարգացումները և հուլիս-օգոստոս ամիսներին հայ-ադրբեջանական սահմանային բախումներն ի ցույց դրեցին իշխանությունների և ԱԺ-ում ընդգրկած քաղաքական ուժերի կողմից ոչ համարժեք գնահատականը ստեղծված իրավիճակի վերաբերյալ, իսկ իրականում մենք այդ միկրո պատերազմում շահեկան վիճակում հայտնվեցինք սահմանում կանգնած հայ զինվորի արիության շնորհիվ, ինչպես նաև ադրբեջանական բանակի ավելի աղետալի վիճակի պատճառով:

Սակայն իշխանությունները շարունակեցին իրենց հատուկ իմիտացիոն գործելաոճը` կեղծ հայրենասիրության քարոզչությունն ու այդ հողի վրա լրացուցիչ դիվիդենտներ կորզելու ձգտումները, որին իրենց մասնակցությունն ունեցան նաև ԱԺ-ում ընդգրկված քաղաքական բոլոր ուժերը:

Հասարակությունը, որը 2008-2011թթ-ից հետընտրական զարգացումների հետևանքով չի կարողանում դուրս գալ հիասթափության հերթական շրջապտույտից, իշխանության քարոզչամեքենայի կողմից նախապատրաստում էին սպասվող հնարավոր պատերազմի իբր միասնական դիմակայելու պատրաստակամության մասին:

Այդ քարոզչության հիմնական առանցքը, որ ազգովի միասնական հաղթելու ենք թշնամուն, հաղթելու հնարավորությունն ի հաշիվ հայության գենոֆոնդի հնարավոր է, բայց ամբողջ ողբերգությունը նրանում է, որ իշխանություններն ինչպես միշտ այս դեպքում ևս իրենց կողմից ներկայացված սուտը ընկալում են որպես իրականություն:

Ինչ միասնության մասին կարող է խոսք լինել ոտնահարված արժանապատվությամբ, իրավազուրկ ժողովրդի և փողն աստված հռչակած, կոռումպացված իշխանությունների միջև:

Ինչ միասնություն կարող է լինել օլիգարխ գեներալների և նրանց կողմից ոչ կանոնակարգային հարաբերություններից հալածված զինվորների միջև:

Ինչ միասնություն կարող է լինել արցախյան պատերազմում արյուն տված օրվա հացի խնդիր չլուծող ազատամարտիկների և իշխանությանն ու օլիգարխներին սպասարկող շինծու թղթերով ինքնահռչակ իբր պատերազմի մասնակիցների միջև:

Ինչ միասնություն կարող է լինել իշխանությունը բռնազավթած քրեածին օլիգարխների և նրանց կողմից աղքատության հասցված հուսահատ ժողովրդի միջև:

Իհարկե, միասնության հնարավորություն դեռևս անվերադարձ կորած չէ, եթե վարչախումբը սթափվի, ճիշտ գնահատի ստեղծված իրավիճակը, դեմքով շրջվի դեպի ժողովուրդը և որպես առաջին քայլ` հայտարարի արտահերթ նախագահական, այնուհետև, ԱԺ ընտրություններ, որը իրենց համար կարող է համաներման հնարավորություն ընձեռի:

Միասնության մյուս հնարավոր ճանապարհը, երբ իրավազուրկ և ունեզրկված ժողովուրդն ինքը ոտքի կանգնի և ամեն ինչ իր տեղը դնի:

Իշխող վերնախավին դեռևս ընտրության հնարավորություն կա, բայց այդ ժամանակը անսահման չէ:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930