«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն տարածել է 40 ցմահ դատապարտյալների նամակը՝ Սերժ Սարգսյանին. Նրանք այսօրվանից անժամկետ հացադուլ են սկսում.
Հարգարժան պարոն նախագահ, մենք՝ ցմահ ազատազրկման դատապարտվածներս , արդեն իսկ ծայրահեղ անհուսությունից դրդված, հայտարարում ենք անժամկետ հացադուլ, ինչպես նաև ձեր ներողամտությունն ենք հայցում, որ ստիպված ենք ձեր ժամանակից խլել և ուշադրությունը հրավիրել տարիներ շարունակ պատկան մարմինների կողմից օրենքի չկատարման և ծառացած խնդիրների անտեսված ու չլուծված լինելու հանգամանքին:
Հարգարժան պարոն նախագահ, ձեզ դիմելու հիմնապատճառ է նաև այն, որ պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ էլ մշտապես հավաստիացնում են ձեզ, որ իրենց կողմից ամեն ինչ արված է և նրանք «նախագահականի» կողմից ցուցումի են սպասում, որ մեկ ամսվա ընթացքում լուծում տաք մեր խնդիրներին և վերականգնենք մեր հանդեպ կատարված անօրենությանը և իրենց անգործությունն այդպես արդարացնելով կամա, թե ակամա տպավորություն են ստեղծում, որ երկրի թիվ 1 արդարադատության երաշխավոր հանդիսացող հանրապետության նախագահը ժամ առաջ օրինականության և արդարության վերականգնման ջատագովը չէ և իրենք ոչինչ չեն կարող անել, քանի դեռ հրաման չեն ստացել:
Հարգարժան պարոն նախագահ, ինքներս տարիներ շարունակ խաբված լինելով չենք հավատում, որ պատկան գերատեսչությունները հնարավոր է ձեզ ներկայացնեն ճշմարտացի իրականությունը մեր խնդիրների, այդ իսկ պատճառով խնդրում ենք ձեզ, մեր հետ հանդիպման ուղարկել ձեր կողմից վստահված լավագույն իրավագետի ում մենք փաստացի և լիարժեք կներկայացնենք ամբողջական պատկերը կատարված անօրինությունների և դրանով իսկ մեր աջակցությունը կցուցաբերենք Հայաստանը օրենքի երկիր դարձնելու հանրապետության նախագահի ամենօրյա աշխատանքին:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Կարդացեք նաև