Լրահոս
Օրվա լրահոսը

ԺՀԿ-ն դիմում է վարչախմբին սթափվել ու վերջ դնել դատավարություն կոչված ծաղր ու ծանակին և բոլոր տղաներին ազատ արձակել

Սեպտեմբեր 22,2014 13:25

2013 թ.-ի նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների կազմակերպած անհնազանդության աղմկահարույց գործով ընթացող դատավարությունը մեզ բոլորիս վերադարձրեց 2008-2010 թթ քաղաքական դատավարություններին, ինչն ավելորդ անգամ փաստում է, որ վարչախմբի գործելաոճի մեջ ոչինչ չի փոխվել, առավելևս մեղադրողի պահանջած պատժաչափերը` հատկապես Շանթի որդու մասով, ոչ այլ ինչ է քան քաղաքական վենդետա չես կարող բնութագրել:

Հարությունյանների գերդաստանը, լինելով բացառիկ հայրենասերներ, ինչն ապացուցում է Շանթն իր ապրած կյանքով, որն արտահայտվեց նաև իր և ընկերների գործողություններով, ինչը լուրջ ազդակ էր հասարակությանը, ընդդիմադիր քաղաքական ուժերին, որ այլևս առանց քաղաքացիական անհնազանդության երկրում փոփոխություններ իրականացնելն անհնարին է:

Այս դատավարությամբ վարչախումբը փորձում է վախի մթնոլորտ սերմանել բոլոր նրանց համար, ովքեր Հայաստանում այլևս անհնարին են համարում ընտրությունների միջոցով հասնել իշխանափոխության, և այլ ուղիներ են առաջարկում իշխանությունը ժողովրդին վերադարձնելու հարցում:

Սակայն վարչախումբն ամեն գնով շարունակում է հասարակությանը հրամցնել իրենց հին ու փորձված «ընտրությունների» միջոցով իրականացնել իշխանափոխություն:
Շանթի ու ընկերների նկատմամբ իրականացվող դատական վենդետան ևս ծառայում է այդ նպատակին, ինչը բարեբախտաբար այլևս չի գործելու, որովհետև նրանց վառած կրակը դեռևս երկար է ծխալու:

ԺՀԿ-ն դիմում է վարչախմբին սթափվել ու վերջ դնել դատավարություն կոչված ծաղր ու ծանակին և բոլոր տղաներին ազատ արձակել, որը կարելի կլինի ընկալել որպես առաջին փոքր քայլ իշխանությունը ժողովրդին հանձնելու գործընթացին:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության
Քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930