Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության շենքի հարեւանությամբ գտնվող կանգառը ոստիկանության աշխատակիցները իրենց համար ավտոկայանատեղի են դարձրել: Այս հատվածում քաղաքացիները երթուղային տաքսի կանգնեցնելու համար ստիպված մայրուղի են դուրս գալիս: «Առավոտը» բազմաթիվ քաղաքացիներից ահազանգ է ստացել, որ երթուղայինների վարորդները ոչ միշտ են նշված կանգառում կայանում` պատճառաբանելով, որ կանգառը փակած մեքենաները իրենց կայանելու տեղ չեն թողնում:
Լուսանկարները՝ ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
20.09.2014