Համլետ Մխիթարյանի ծննդյան օրվա առթիվ
Հայոց ազգի համեստ զավակ,
Փոքրամարմին, ճկուն հրաշք,
Խորունկ մտքով ճեղքող էակ,
Անկասելի, խաղի գիտակ:
Աշխարհասփյուռ ազգ ենք աշխարհում,
Եվ միշտ կրում ենք հայրենին՝ հոգում,
Եղեռնը հային սփռել է հեռուն,
Մեզ այրող վիշտը պահում ենք սրտում:
Ազգը տվել անվանի մարդիկ,
Ովքեր պատվել են՝ մեր գոյն աշխարհում,
Նրանցից մեկը՝ Հենրիկն է բարի,
Սերած՝ ֆուտբոլիստ Համլետի գենից:
Կարդացեք նաև
Առօրյա կյանքում համեստ էակ է,
Ֆուտբոլի դաշտում նա մի տիտան է,
Իր ֆուտբոլային սիմֆոնիաներով,
Սրտեր է գերում ամբողջ աշխարհով:
Նա փառք է բերում մեր փոքրիկ ազգին,
Իր ուրույն խաղով գերում շատերին,
Հպարտությամբ է պատում հայերին,
Մեր եռագույնը պարզում աշխարհին:
Հպարտ ենք քեզնով՝ մեր Մխիթարյան,
Մխիթարում ես մեզ ամեն վայրկյան,
Տիրոջ օրհնանքը միշտ քեզ պահապան,
Ազգի պատիվը պահես անվարան:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հեղինակին չվշտացնեմ, բայց երևի լավ մանկագիր կլինի