Լրահոս
Օրվա լրահոսը

Բժշկի ներկայացուցիչների դիտարկմամբ կատարվել է սուտ մատնություն

Սեպտեմբեր 22,2014 11:15

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում օրեր առաջ ավարտվեց «Ռ. և Պ. ՍԿԷՆԱՌ» առողջության վերականգնողական կենտրոն ՍՊ ընկերության տնօրեն Ռուբիկ Հարությունյանի դեմ հայցի գործի քննությունը:
Ընկերության ներկայացուցիչներն էին ՀՀ փաստաբանների պալատի անդամներ Հրանտ Գեւորգյանն ու Արմինե Ղասաբողլյանը: Վերջինս Aravot.am-ին տեղեկացրեց, որ դատարանից ստացվել է որոշումը:

Հիշեցնենք, որ քաղաքացի Գոհար Աղաջանյանը դիմել էր դատարան, հայտնելով, որ կենտրոնին դիմելուց հետո վատացել է իր անչափահաս դստեր լսողությունը:
Մենք ներկայացրել ենք դատարանում կողմերի դիրքորոշումը, իսկ թե դատարանն ինչը գնահատեց՝ խոստացել էինք ներկայացնել վճիռն ուսումնասիրելուց հետո:
Հիշեցնենք, որ հայցի դեմ առարկել էին բժշկի երկու ներկայացուցիչները, հայտնելով, որ Գոհար Աղաջանյանի կողմից կատարվել է սուտ մատնություն, թե իբր հաշիվ-ապրանքագրի վրա «ծառայությունը հանձնված-ընդունված է, ծառայության մատուցման նկատմամբ ծառայություն ստացողը առարկություններ չունի» ստորագրությունը կեղծված է, որի հիման վրա հարուցվել էր քրեական գործ, նրա և նրա փաստաբան Մուրադ Ասրյանի պահանջով երկու անգամ կատարվել էր ձեռագրաբանական փորձաքննություն, որը պարզել էր, որ ստորագրությունը պատկանում է Գ. Աղաջանյանին:

Գ.Աղաջանյանը և Մ. Ասրյանը պահանջել էին նաեւ, որ նշանակվի դատաբժշկական փորձաքննություն: Պարզվել էր, որ բժշկական սխալ չկա, հիվանդի վիճակը սկէնառ-թերապիան վատացնել չէր կարող, սակայն լսողության լավացում էլ չի եղել:
Դատական նիստի ժամանակ փաստաբան Մ.Ասրյանը հայտարարեց, որ գլխավոր ԼՈՌ մասնագետ, ամբիոնի վարիչ Ա. Շուքուրյանը ասում է, որ «մահացած ներվը չի վերականգնվում, այդպիսի դեպք բժշկական պրակտիկայում չկա»: Ըստ պատասխանողի ներկայացուցիչների, Ա. Շուքուրյանը տեղյակ չի «ՍԿԷՆԱՌ» կենտրոնի բուժական մեթոդների, ինչպես նաև նրա բուժական հնարավոր սահմաններին: Ներկայումս կենտրոնում բուժվում է երիտասարդ աղջիկ` չորրորդ աստիճանի դժվարալսություն ախտորոշումով, ունի նաև այլ հարակից հիվանդություններ, յոթ օր բուժում կատարելուց հետո նրա մոտ աուդիոգրամային հետազոտությամբ կա մոտ երեսուն դեցիբել լավացում (նրա ծնողի գրառումը կտրվի, որտեղ նա նշում է, որ իր աղջկա լսողությունը բուժելու համար պահանջել են 40 000 ԱՄՆ դոլար):

Դատարանը հայցը մերժել է: Դատարանը հաստատված է համարել այն, որ Մ. Շ.-ն` երեխան դիմել է նշյալ առողջության վերականգնողական կենտրոն ՍՊ ընկերությանը լսողության հետ կապված խնդիրները բուժելու նպատակով: Ըստ դատարանի, հիվանդի լսողությունը լավացել է 10-25 db տարբեր հաճախականությունների վրա: Հիվանդը դուրս է գրվել լավացումով: Խորհուրդ է տրվել բուժման կուրսը կրկնել 3-4 ամիս անց: 09.10.2012թ առողջության վերականգնողական կենտրոն ՍՊ ընկերության տնօրենի ծառայության մատուցման հաշիվի, համաձայն` Մ. Շ.-ին մատուցվել է 535.000 ՀՀ դրամի ծառայություններ` ախտորոշում, նեյրոսենսոր դժվարալսություն:

«Ծառայությունը հանձնված-ընդունված է: Ծառայության մատուցման նկատմամբ ծառայություն ստացողը առարկություններ չունի»-ն ստորագրվել է ծառայություն ստացողի` հայցվոր Գոհար Աղաջանյանի և մատուցողի`«Ռ. և Պ. ՍԿԷՆԱՌ» առողջության վերականգնողական կենտրոն ՍՊ ընկերության տնօրենի կողմից:

Դատարանի կողմից նշանակված «ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 31.10.2013թ. դատա-ձեռագրաբանական փորձաքննության եզրակացության համաձայն` փորձաքննության ներկայացված` 09.10.2012թ. ծառայության մատուցման թիվ 43 հաշվի ստորին աջ մասում «Ծառայություն ստացող» բառերի դիմաց տեղավորված ստորագրությունը կատարվել է Գոհար Աղաջանյանի կողմից:

Դատարանը հաստատված է համարել նաև, որ ՀՀ ԱՆ Հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի փորձագետի եզրակացության համաձայն` Մ.Շ.-ի նկատմամբ իրականացված հետազոտությունները` արյան, մեզի, կղանքի անալիզները և աուդոմետրիկ հետազոտությունների `լսողության սրության ստուգում, կատարումը եղել է ճիշտ:

Մեր տեղեկություններով հայցվոր կողմը բողոքարկելու է առաջին ատյանի վճիռը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930